Ամեն ոլորտ փչացրին, այդ թվում՝ մարզականը
«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ որոշել է վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը։ Նա հայտարարել է, << Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ: Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով՝ անհնար է աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ>>: Հավելենք, որ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դժգոհ լինելով ֆուտբոլի ֆեդերացիայից՝ հրաժարվեց խաղալ Հայաստանի հավաքականում, անվանի շախմատիստ Լևոն Արոնյանը նույնպես խիստ դժգոհ լինելով՝ հեռացավ ԱՄՆ ու խաղում է այդ երկրի հավաքականում։
ՔՊ-ական իշխանությունը փչացեց ամեն ոլորտ, այդ թվում՝ մարզականը, ու քանի դեռ այդ իշխանությունը կա, մենք շարունակ պարտություններ ենք կրելու։
Ոսկան Սարգսյանի գրառումը