«Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն, Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք…». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք…

Գրեթե բոլոր ոլորտներում ձախողված (չի ձախողվել միայն խաբեության, ստի և մանիպուլյացիայի ոլորտում) ու կապիտուլյացված կառավարությունն այսօր մեկնարկել է՝ իբրև թե համաշխարհային, հայկական 2-րդ գագաթնաժողովը: Սուտն ու դատարկամտությունն այնքան հոգեհարազատ է նրանց, որ նախկինում (հաղթանակած ու պատիվ ունեցող Հայաստանում) անցկացված «Հայաստան-Սփյուռք» 1-ին (1999թ.), 2-րդ (2002թ.), 3-րդ (2006թ.), 4-րդ (2011թ.), 5-րդ (2014թ.), 6-րդ (2018թ.) համաժողովները մի կողմ թողած՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, իբրև թե առաջին անգամ 2022թ. Հայաստանն անցկացրել է “Համաշխարհային, հայկական 1-ին գագաթնաժողովը”:

Կա՞ մեկն այս ձախողակների կառավարությունում, որ կարող է բացատրել, թե ո՞րն է տարբերությունը: Ես կասեմ. տարբերությունն այն է, որ 2018թ.-ից սկսած Հայկական Սփյուռքի բոլոր կարող ուժերը, անհատներն ու կազմակերպություններն ավելի ու ավելի են օտարվել Հայաստանի Հանրապետությունից: Իսկ Արցախը, որպես Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության երրորդ կարևորագույն օղակ և համաշխարհային հայության համար միավորիչ գաղափարներից մեկը՝ հայաթափել ու նվիրել են հակառակորդին:


Միավորիչ կարևոր գաղափարներից մեկն էլ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, որի մասին Նիկոլ Փաշինյանն այսօրվա գագաթնաժողովին բառ անգամ չասեց: Եվ այս պայմաններում, երկրի կառավարության ղեկավարը խոսում է նյուվասյուկի հիշեցնող սեփական ընկալումներից (որոնց մեծ մասն առ այսօր սխալ ու կործանարար են եղել Հայաստանի համար):

Կապիտուլյացիայի, հողատվության ու համազգային աղետների գլխավոր հեղինակ Նիկոլ Փաշինյանի սեփական ընկալումների ասուլիսի վերածված գաղաթաժողովում, վերջինս ասում է, որ «ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառությունն աճել է ու շարունակում է աճել։ Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Մեր գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները»:

Նիկոլն իհարկե համաշխարհային գագաթնաժողովի մասնակիցներին չի հիշեցնում, թե ինչպես էր ինքը քննադատում և պայքարում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամության գործընթացի դեմ: Չի ասում նաև, որ ժամանակին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ այսօր Հայաստանի տնտեսությունը մի քանի անգամ մեծացրել է իր ապրանքաշրջանառությունն ու ազգային եկամուտները:

Նիկոլը չի ասում, որ հենց Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ ՀՀ-ն տնտեսապես մեծ օգուտներ քաղեց և շարունակում է ավելացնել տնտեսական գրավչությունն ու տուրիզմի ծավալների աճը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելով ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև կապող օղակ հանդիսանալու տեսանկյունից: Նիկոլը չի ասում, որ եթե չլիներ նախկին իշխանության այդ որոշումը, ապա Հայաստանն այսօր ստեղծված համաշխարհային իրադրության ֆոնի վրա, կվերածվեր աղքատության ու գործազրկության վառ օրինակի:

Փաշինյանը նաև սրտնեղել է, թե Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը, և կետերը համաձայնեցնելուց հետո, ամիսներ առաջ նոր հոդված (պահանջ) է առաջ քաշել:

Զավեշտն այն է, որ Նիկոլն այդ ասուլիս-գագաթաժողովին, անկախ իր կամքից, մի այսպիսի հարցադրում է արել «Հայտնի արտահայտություն կա՝ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց ի՞նչ դասեր քաղել»:

Ասեմ ինչ դասեր, հընգեր Նիկոլ. օրինակ՝ Ադրբեջանի գործողոթյուններից սրտնեղելու փոխարեն, վերցրու և կարդա 2010թ. կազանյան փաստաթղթի նախապատրաստման և չստորագրման պատմությունը: Երբ ամեն բան պատրաստ էր ստորագրման և աշխարհը գովաբանելով Սերժ Սարգսյանի համարձակ քայլերը, լավատեսորեն խոսում էր Արցախյան հիմնախնդրի կարգավորվածության մասին՝ վերջին պահին Ալիևը բերում է նոր առաջարկներ և ձախողում է կազանյան գործընթացը: Դու մի նեղվիր, որովհետև ինքդ ես մեղավոր: Քո անվերջ հանձնելուց հետո, հիմա նույն Ալիևն ավելի մեծ խաղաթղթեր ու ախորժակ ունի, ու քանի դու ես իշխանության, ինչքան էլ համաձայնվես, ինչ էլ տաս մեր երկրից՝ միևնույն է նա միշտ մի նոր պահանջ է առաջ քաշելու: Ահա, թե ինչից և ինչ դասեր պետք է քաղես:

Մի զավեշտ էլ; լսելով Նիկոլ Փաշինյանին, կարծես թե թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջել է նաև փակել հայակական ատոմային էլեկտրակայանը: Իհարկե դա ուղիղ տեսքով չի ասում, սակայն զավեշտն այն է, որ ըստ Նիկոլի “աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Բայց մեր համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ”: Եթե չկան գործող մոդուլային կայաններ, ապա ինչի՞ հիման վրա է Հայաստանը կայացրել ռազմավարական որոշում:

Ինչ վերաբեում է ԵՄ անդամակցության, հնամաշ պագրիշկեքի, սուպերմարկնետների դատարկ դարակաշարերի, վիզաների ազատականացման, տարածաշրջանում ագրեսիվ մթնոլորտի նվազեցման, ադրբեջանական գազի, և հայրենասիրության մասին Փաշինյանի անձնական դատողություններին, վստահ կարելի է ասել, որ «Հայրենիքը պետություն է, իսկ պետությունն էլ միայն Նիկոլն է»: Հենց իր ընկալումների ձեռքն է կրակն ընկել այսօրվա Հայաստանն ու Արցախը»:

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Ի՞նչ են ասել ադրբեջանցի լոբբիստները Ռուսաստանում․ քաղաքագետ (video) Հայրենիքը հանձնելու հաշվին են սրանք հարստանում ու վերաբաշխումներ անում․ Արթուր Մարտիրոսյան (video) Երեկ Նիկոլի մոտ «հիվանդության նշաններ էին» երևում․ ո՞նց էր նման բան ասում․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչու՞ է Նիկոլն ատում հայերին․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ն «դիվանագետ պո**իկ է»․ Խաչիկ Մանուկյան (video) Հայաստանում լուրջ իրադարձություններ են սպասվում․ Նարեկ Մալյան (video) Այս հանցագործների ձեռքով է մեր Արցախի ղեկավարությունն այսօր Բաքվում․ Բագրատ Սրբազան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի քայլը շոկային էր անգամ ռուսների համար․ քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Մելքոնյան Գագիկը սովորական «ֆաշիստ է». Հովհաննես Իշխանյան (video) Անդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը (video) Աշտարակում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա վիրավոր Երևանում հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են  Պատիվն ու ամոթը փոխվում են տեղերով ու նիստի մասնակիցների մեջ մեկը չկա, որ ծպտուն հանի․ Մենուա Սողոմոնյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Եթե որոշները կարծում են, թե մեզ հետ կատարվածը պետք է մարսենք, մոռանանք ու անցնենք առաջ, ապա չարաչար սխալվում են. Գեղամ Ստեփանյան ՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութել Սարսափելի մանրամասներ․ ի՞նչ են արել Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Կապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար Ղազարյան Սրանով նիկոլն արտաքին ուժերին եւ Հայաստանի ժողովրդին ցույց տվեց, որ վայելում է «սփյուռքի» աջակցությունը եւ իրենց «օպերացիան» չի խաթարվի. Մալխասյան Ոչ մի խոսք Արցախի անկման 1 տարվա մասին․ ի՞նչ ասաց Նիկոլը Կառավարության նիստին (video) Վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ-ն ու Թուրքիան ուզում են Նիկոլի հետ Հայաստան պատառը «կուլ տալ»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am