Այս աղջիկը պետք է հոտնկայս, պատկառանքով լսեր Հրայր Թովմասյանին

Հրայր Թովմասյանի դեմ Նիկոլ Փաշինյանի անհուն ատելությունը ամենաարտառոց դրսեւորումները ստացավ այս տարիներին: Էլ հատուկ հանրաքվե ձեռնարկել, որի ժամանակ քովիդն այնպիսի չափերի հասավ, որ ստիպված էին Հանրաքվեի սկսված գործընթացը դադարեցնել եւ կարանտին հայտարարել: Էլ ինչ որ առեղծվածային «կաշառքի» պատմությունը, որ գրիչի տեսքով մատուցվել է Փաշինյանին, որ Հրայրին «լավ աչքով» նայի: Էլ հատուկ օրենքի ընդունում, որ բարձր կենսաթոշակով գայթակղեն գործող ՍԴ դատավորներին եւ նրանք հրաժարականներ տան: Էլ Սահմանադրության փոփոխություն` ապօրինի ճանապարհով, որ ազատվի Թովմասյանի թիմից եւ ՍԴ-ն լցնի իր կամակատարներով:

Բայց անգամ ՍԴ-ն մաքրելուց հետո, երբ այնտեղ միայն մեկ «նախկին» դատավոր է մնացել` ի դեմս Հրայր Թովմասյանի, չբավարարեց Փաշինյանին եւ նրա հանձնարարությամբ նաեւ քրեական գործ կարվեց վերջինիս վրա: Երկիրը մաս մաս հանձնած, կոռուպցիայի մեջ թաղված, պետական բյուջեն որպես սեփական հորից ստացած ժառանգություն օգտագործող իշխանությունը մի սեփականաշնորհված տարածքի պատմություն է մեջտեղ բերել ու ՍԴ նախկին նախագահ է դատում: 

Դա էլ դեռ ոչինչ, բայց դատավարության ընթացքին հետեւելիս ուղղակի զարհուրում ես, թե ինչքան ցինիկ, ինչքան ապօրինի կարող է լինել դատավարությունը, մարդու իրավունքների, արժանապատվության, տարրական էթիկայի ինչքան խախտումներ կարող են արձանագրվել մի գործընթացի ժամանակ:

Նախ, վստահ եմ, հատուկ են գործը մակագրել ամենաերիտասարդ դատավորներից մեկին` ոչ պետական բուհ ավարտած, հոնքերը տատու արած, շրթունքները լցրած, ֆոտոմոդելի տեսքով այդ կնոջը` Տաթեւիկ Գրիգորյանին: Սա էլ է չէ՞ իրավաբանական գիտությունների դոկտորին, հայտնի սահմանադրագետին, մեր ամենագրագետ իրավաբաններից մեկին ստորացնելու մի եղանակ: Մանավանդ այս աղջիկն ուղղակի պետք է պատկառանքով լռեր ու լսեր Հրայր Թովմասյանին` երբ նա խոսում է եւ փորձեր ինչ որ բան սովորել նրանից, իսկ հիմա դասեր է տալիս, դիտողություններ անում, սաստում եւ սանկցիաներ կիրառում նրա նկատմամբ: Չկայացած եւ փոքր մարդու պահվածք:
Ես մշտապես չեմ հետեւել նիստերին, վստահ եմ, որ զարհուրելի բաներ եղած կլինեն, ընդամենը մի քանի կտոր եմ դիտել եւ ապշել, թե ինչպես է կիսագրագետ ու մեծամիտ զանգվածը բույն դրել ամենուրեք, դարձել թելադրող, իր ապօրինություններն անելիս` ինքնավստահ, որովհետեւ թիկունքում նույնքան տգետ ու չար իշխանություն ունի, որը իր թիրախներից մեկին վաղուց է որոշել եւ հանձնել իրավապահներին` հոշոտման: 

Ասենք, այս երիտասարդ ու անփորձ դատավորը պարբերաբար դատարանի դահլիճից հեռացնում է մեղադրյալին` Հրայր Թովմասյանին, որովհետեւ նա փորձում է իր իրավունքները պաշտպանել: Կամ հայտարարում է, որ պատմության մեջ նման դեպք չի եղել, որ 27 ժամ պաշտպանական ճառ արտասանեն, իսկ պաշտպանական ճառը մեղադրյալի սուրբ իրավունքն է եւ եթե նա հարկ է համարում 27 շաբաթ խոսել` օրենքը դա որեւէ կերպ չի սահմանափակում եւ չի արգելում: 

Պարզ է, որ զուգված-զարդարված այս տիկինը հրահանգ է ստացել` շտապել: Արագ դատավճիռ կայացնել, քանի որ վաղեմության ժամկետ կա: Խաղաղության պայմանագիր կա, որը պետք է հաստատվի ՍԴ-ում, իսկ Փաշինյանը «կռով իզ նոս» ուզում է ազատվել Հրայրից: Մի քանի լիազորությունները դադարեցված դատավորների օրինակներ կան, որոնց Կարեն Անդրեասյանը հեռացրեց համակարգից եւ Տաթեւիկն, ակնհայտորեն, չի ուզում նրանց ճակատագրին արժանանալ: Մի խոսքով` պետք է շտապել:

Բայց, նախ, թքած այդ պաշտոնի վրա, որ այդքան ստորությունների գնով պետք է պահպանվի: Երկրորդը` իսկ որտեղ են միջազգային կառույցներն ու իրավապաշտպանները, ՀԿ-ներն ու քաղհասարակությունը, իրավաբանական հանրությունը, որոնք չեն հետեւում այս դատին, հայտարարություններ չեն անում, չեն փորձում կանխել քաղաքական պատվերի կատարումը:

Ի վերջո, սա Հրայր Թովմասյանի հարցը չէ, այլ այն լկտիությունն ու անամոթությունը, որով կատարվում են իշխանությունից իջած հրահանգները: Այսօր Հրայրն է, վաղը կարող է լինել ձեզնից յուրաքանչյուրը:

Արեգ Մարգարյան 

hraparak.am

դիտվել է 4285 անգամ
Լրահոս
Աշտարակում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա վիրավոր Երևանում հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են  Պատիվն ու ամոթը փոխվում են տեղերով ու նիստի մասնակիցների մեջ մեկը չկա, որ ծպտուն հանի․ Մենուա Սողոմոնյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Եթե որոշները կարծում են, թե մեզ հետ կատարվածը պետք է մարսենք, մոռանանք ու անցնենք առաջ, ապա չարաչար սխալվում են. Գեղամ Ստեփանյան ՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութել Սարսափելի մանրամասներ․ ի՞նչ են արել Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Կապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար Ղազարյան Սրանով նիկոլն արտաքին ուժերին եւ Հայաստանի ժողովրդին ցույց տվեց, որ վայելում է «սփյուռքի» աջակցությունը եւ իրենց «օպերացիան» չի խաթարվի. Մալխասյան Ոչ մի խոսք Արցախի անկման 1 տարվա մասին․ ի՞նչ ասաց Նիկոլը Կառավարության նիստին (video) Վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ-ն ու Թուրքիան ուզում են Նիկոլի հետ Հայաստան պատառը «կուլ տալ»․ Խաչիկ Մանուկյան (video) Վաղը պետք է Հրայր Թովմասյանի դատին բոլորը լինեն դատարանում․․․ սրանք խայտառակ քայլի են գնում․Իշխանյան (video) Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան ՌԴ անօրինական ներգաղթյալների թոփ հնգյակում ադրբեջանցիներն ու հայերն են Ես ու Գեղամ Ստեփանյանը դիմել ենք ՄՔԴ դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար. Արտակ Բեգլարյան Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան «Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». Սուրենյանց ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ. Այսօր Շվեյցարիայի Ազգային Խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար. հայտարարություն Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսման
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am