Լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը

Պետական քարոզչությամբ Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների և այնտեղ մնացած հայկական ժառանգության վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածել՝ տարբեր միջոցների կիրառմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

Հայտարարությունում նաոեւ ասվում է. «Վերջերս Եգիպտոսի և առհասարակ արաբական աշխարհի ամենահեղինակավոր ԶԼՄ-ներից մեկում՝ «Ալ-Ահրամ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համացանցային հարթակում, լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ», «Արվեստի կովկասյան տաճար», «ադրբեջանական երաժշտական ինստիտուտ» և այլ անվանումներ։ Արաբերեն հոդվածում նշված է, որ այժմ «շուշեցիները» զբաղված են քաղաքի տեսքը վերականգնելով այնպես, ինչպես մինչ պատերազմն էր։

Հոդվածի սկզբում արցախյան հիմնախնդիրը ձևախեղված կերպով ներկայացվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն, սակայն դա ի սկզբանե Արցախի հայերի ազատ ինքնորոշման համար պայքար էր։

Հոդվածագիրը, խոսելով Շուշիում մուսուլմանների ներկայության մասին, մոռացության է տալիս քաղաքի հիմնական բնակչության՝ հայերի գոյությունը։ Շուշին առաջին հերթին եղել է հայկական, քրիստոնեական մշակութային կենտրոն։ Այդ մասին են վկայում Շուշիի հայկական եկեղեցիները, պատմական գերեզմանոցը, որոնք 2020 թվականի պատերազմի ընթացքում նպատակային թիրախավորվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից, իսկ քաղաքի բռնագրավումից հետո վանդալիզմի են ենթարկվում և ոչնչացվում։

Քաղաքում հայերի ներկայության մասին, հայկական և այլ աղբյուրներից բացի, խոսում են նաև ռուսական աղբյուրները։ Ըստ դրանց՝ 1916 թվականի դրությամբ Շուշիում ապրում էին 23․916 հայ, որը կազմում էր քաղաքի բնակչության կեսից ավելին: 1920 թվականի մարտին Ադրբեջանի իշխանությունները կազմակերպում են Շուշիի հայ բնակչության սոսկալի կոտորած, որի հետևանքով քաղաքն ավերակների է վերածվում․ սպանվում են հազարավոր հայեր։

Հետաքրքիր է, որ հոդվածում ներկայացվում են թյուրքախոս, մուսուլման մի շարք գործիչներ, սակայն տեղեկություն չի ներկայացվում Խոսրով բեկ Սուլթանովի մասին։ Հարկ է նշել, որ այդ անձնավորությունը 1920 թվականին եղել է Ադրբեջանի կողմից նշանակված Ղարաբաղի և Զանգեզուրի ժամանակավոր գեներալ-նահանգապետ և կազմակերպել Շուշիի և Արցախի այլ վայրերի հայության կոտորածները։ Ահա այս «հետաքրքիր» դրվագն ալիևյան ռեժիմն ու հոդվածագիրը, չգիտես ինչու, չեն ցանկանում հիշել։

Բաքուն մի կողմից Շուշին հայտարարում է իսլամական մշակութային մայրաքաղաք, իսկ մյուս կողմից շատ սերտ, բարիդրացիական, դաշնակցային հարաբերությունների մեջ է Գազայի հատվածում մուսուլմանների կոտորած իրականացնող, մզկիթներ ավերող Իսրայելի հետ։

Հոդվածագիրը հիշատակում է նաև Գոհար տիկնոջ մզկիթի մասին, սակայն ոչ մի խոսք 2009 թվականին Արցախի Հանրապետության իշխանությունների նախաձեռնությամբ այն վերականգնելու վերաբերյալ։ Չի նշվում նաև, որ հայ ժողովուրդը ոչ միայն պահպանել է քրիստոնեական ժառանգությունն, այլև պետական հոգածություն է դրսևորել մուսուլմանական ժառանգության նկատմամբ․ վառ ապացույցը հենց Գոհար տիկնոջ մզկիթի վերականգնումն է։

Փաստորեն, հոդվածագիրն իր առջև խնդիր է դրել ներկայացնել միակողմանի և կեղծված տեղեկատվություն, Շուշին զրկել հայկական ինքնությունից, ինչն Ադրբեջանի պետական նպատակային քաղաքականությունն է՝ սկսած Արցախյան 44-օրյա պատերազմից և Շուշիի գրավումից հետո։ Քաղաքի ապահայկականացման քաղաքականությունը ներառում է նաև միջազգային գիտաժողովների, մշակութային միջոցառումների և փառատոների կազմակերպում և նմանատիպ հոդվածների պատվիրում։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կոչ է անում լրագրողներին և հետազոտողներին զերծ մնալ միակողմանի, ոչ օբյեկտիվ և ալիևյան ռեժիմի կողմից հրամցվող կեղծ տեղեկատվության տարածումից։

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Աշտարակում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա վիրավոր Երևանում հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են  Պատիվն ու ամոթը փոխվում են տեղերով ու նիստի մասնակիցների մեջ մեկը չկա, որ ծպտուն հանի․ Մենուա Սողոմոնյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Եթե որոշները կարծում են, թե մեզ հետ կատարվածը պետք է մարսենք, մոռանանք ու անցնենք առաջ, ապա չարաչար սխալվում են. Գեղամ Ստեփանյան ՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութել Սարսափելի մանրամասներ․ ի՞նչ են արել Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Կապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար Ղազարյան Սրանով նիկոլն արտաքին ուժերին եւ Հայաստանի ժողովրդին ցույց տվեց, որ վայելում է «սփյուռքի» աջակցությունը եւ իրենց «օպերացիան» չի խաթարվի. Մալխասյան Ոչ մի խոսք Արցախի անկման 1 տարվա մասին․ ի՞նչ ասաց Նիկոլը Կառավարության նիստին (video) Վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ-ն ու Թուրքիան ուզում են Նիկոլի հետ Հայաստան պատառը «կուլ տալ»․ Խաչիկ Մանուկյան (video) Վաղը պետք է Հրայր Թովմասյանի դատին բոլորը լինեն դատարանում․․․ սրանք խայտառակ քայլի են գնում․Իշխանյան (video) Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան ՌԴ անօրինական ներգաղթյալների թոփ հնգյակում ադրբեջանցիներն ու հայերն են Ես ու Գեղամ Ստեփանյանը դիմել ենք ՄՔԴ դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար. Արտակ Բեգլարյան Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան «Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». Սուրենյանց ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ. Այսօր Շվեյցարիայի Ազգային Խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար. հայտարարություն Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսման
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am