Կոռուպցիան Նիկոլի թվին․ Դիլիջանի Աղավնավանք գյուղում 33 հազար դրամով Երևանի բնակչին հողամաս է օտարվել. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Կոռուպցիան Նիկոլի թվին․ Դիլիջանի Աղավնավանք գյուղում 33 հազար դրամով Երևանի բնակչին հողամաս է օտարվել

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. հուլիսի 25-ի թիվ 847-Ա որոշմամբ 2024թ. օգոստոսի 26-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 55․7քմ հողամաս /Լոտ-68 (ՔՀ-24)/, Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի, 1-ին փողոց, թիվ 8/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 33420 դրամ մեկնարկային գնով:

Կայացած աճուրդում 33․420 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի, Խաչատրյան փողոց, 27/1 շենք, թիվ 9 բնակարանի բնակիչ Արմեն Հովեսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 10 արձանագրությունը:

Օգոստոսի 28-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 10 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան համայնքի, Աղավնավանք գյուղի, 1-ին փողոց, թիվ 8/1 հասցեի 55․7քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Երևան քաղաքի, Խաչատրյան փողոց, 27/1 շենք, թիվ 9 բնակարանի բնակիչ Արմեն Հովեսյանին:

Աղավնավանքը Դիլիջան քաղաքից հեռու է 26 կմ, այդտեղ հողամասերի շուկայական գները բարձր են։ list.am կայքում վաճառքի են դրված Աղավնավանքում 650 քմ մակերեսով 2 հողամասեր, որոնցից մեկի գինը նշված է 32 հազար դոլար, մյուսինը՝ 37 հազար դոլար։ Դիլիջան քաղաքի, համայնքի հասարակական կառուցապատման հողամասերը ձևական աճուրդներով օտարվում են Երևանի, Վանաձորի, Իջևանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին։ Այդ ձևական աճուրդների հետևանքով համայնքի բյուջե չեն մտնում հսկայական գումարներ։

Դիլիջանից հայտնում են, որ հողերի օտարման գործը ղեկավարում են Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը և նրա տեղակալ Արման Բազինյանը։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց սա է»։

 

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Աշտարակում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա վիրավոր Երևանում հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են  Պատիվն ու ամոթը փոխվում են տեղերով ու նիստի մասնակիցների մեջ մեկը չկա, որ ծպտուն հանի․ Մենուա Սողոմոնյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Եթե որոշները կարծում են, թե մեզ հետ կատարվածը պետք է մարսենք, մոռանանք ու անցնենք առաջ, ապա չարաչար սխալվում են. Գեղամ Ստեփանյան ՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութել Սարսափելի մանրամասներ․ ի՞նչ են արել Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Կապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար Ղազարյան Սրանով նիկոլն արտաքին ուժերին եւ Հայաստանի ժողովրդին ցույց տվեց, որ վայելում է «սփյուռքի» աջակցությունը եւ իրենց «օպերացիան» չի խաթարվի. Մալխասյան Ոչ մի խոսք Արցախի անկման 1 տարվա մասին․ ի՞նչ ասաց Նիկոլը Կառավարության նիստին (video) Վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ-ն ու Թուրքիան ուզում են Նիկոլի հետ Հայաստան պատառը «կուլ տալ»․ Խաչիկ Մանուկյան (video) Վաղը պետք է Հրայր Թովմասյանի դատին բոլորը լինեն դատարանում․․․ սրանք խայտառակ քայլի են գնում․Իշխանյան (video) Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան ՌԴ անօրինական ներգաղթյալների թոփ հնգյակում ադրբեջանցիներն ու հայերն են Ես ու Գեղամ Ստեփանյանը դիմել ենք ՄՔԴ դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար. Արտակ Բեգլարյան Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան «Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». Սուրենյանց ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ. Այսօր Շվեյցարիայի Ազգային Խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար. հայտարարություն Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսման
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am