Բագարան գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. դասադուլը շարունակվում է

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արմավիրի մարզի Բագարան գյուղում շարունակվում է լարված իրավիճակը՝ կապված Բագարանի դպրոցի հետագա ճակատագրի հետ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցյում գյուղացիներն ասում էին.

«Քանի օր է՝ մեզ փորձում են համոզել, թե դպրոցը չի փակվելու, սակայն մենք այդ ամենը ոչ թե ուզում ենք լսել բանավոր, այլ՝ գրավոր, ինչպես հայտնի ֆիլմում՝ «ուզում ենք մեր աչքը տեսնի Պեպոյի բարաթը», որ Կառավարությունը ուզում է դպրոցը չփակել. ի՞նչ է՝ մենք մեր երեխաների ու գյուղի թշնամի՞ն ենք: Եթե ձեզ թվում է՝ դուք մեզնից հայրենասեր եք, ապա չարաչար սխալվում եք:

Մենք ուզում ենք մեր գյուղում միշտ հնչի դպրոցի զանգը, այլ ոչ թե լսենք թուրքի նամազ:

Մենք ոչ ոքի չենք հավատում, միայն հավատում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու միայն նրա խոսքը մեզ հիմք կտա, որ իրոք դպրոցը չի փակվելու: Էդ ժամանակ մենք մեր երեխաներին, որոնք մոտ 150-ն են, կուղարկենք դասի, իսկ դպրոցի տնօրենը թող չփորձի հաթաթայով խոսել ու վախեցնել ուժային կառույցներով. թող իմանա, որ ինքը տնօրեն է կարգվել, ոչ թե ընտրվել է, ու հիմա էլ փորձում է ահաբեկելով ու վախեցնելով իշխանության աչքը մտնել»:

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 11-ին Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը կանգ էր առել։

Պատճառը ողջ գյուղի բնակիչների արդարացի անհանգստությունն ու մտավախությունն էր, որ ամիսներ, գուցե շաբաթներ անց իրենց դպրոցն այլևս չգործի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել էին.

«Ամբողջ գյուղով ոտքի ենք կանգնել, պատճառը մի քանի կիլոմետր այն կողմ հարևան Երվանդաշատ գյուղում կառուցվող կրթահամալիրն է։

Լուրջ մտավախություն ունենք, որ դրա կառուցումից հետո մեր գյուղի դպրոցը, որ գործում է դեռ խորհրդային տարիներից, կփակեն ու ինչ է ստացվելու՝ ողջ գյուղը չի ունենալու դպրոց, մենք էլ մեր երեխաներին հաստատ չենք ուղարկի Երվանդաշատի այդ կրթահամալիր։ Ի՞նչ է եղել մեր դպրոցին, մարզի ամենալավ կահավորված, ուսումնական հարուստ պարագաներ ու հարմարություններ ունեցող դպրոցների ցանկում հաստատ կլինի։ Հիմա ո՞վ է էդ գաղափարի հեղինակը, որ որոշել են՝ գյուղի դպրոցը պետք է փակվի։

Թեպետ մեզ ասում են, թե առայժմ նման մտադրություն չկա, բայց ժամանակին մանկապարտեզի համար էլ էին ասում ու այսօր մանկապարտեզը մեր գյուղի համար դարձել է անցյալ։ Մենք պահանջում ենք, որպեսզի գործին միջամտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում գուցե սխալ տեղեկություններ են փոխանցել։ Մոտ 150 սովորող կա, ո՞նց եք պատկերացնում, էդ 150 սովորողն ամեն օր 4 կմ պետք է կտրի նույնիսկ եղանակային վատ պայմաններում ու հասնի Երվանդաշատում գործող կրթահամալի՞ր։

Մի արեք, մեր հույսը Նիկոլ Փաշինյանն է, ում դեռ տարիներ առաջ հավատացել ենք, հիմա գոնե այդ օրերին, երբ դեռ Ն. Փաշինյանը իշխանության չէր, ասում էր ժողովուրդ, եթե ուզում եք բարեկեցիկ կյանք ունենաք, որի մեջ, ի դեպ, մտնում է նաև մանկապարտեզ ու դպրոց ունենալը, ապա կանգնեք իմ թիկունքին ու մենք կանգնեցինք։ Հիմա, հարգելի վարչապետ, Ձեր օգնության կարիքն ունենք։ Դուք պետք է գյուղը փրկեք կործանումից, քանի որ գաղտնիք չէ՝ եթե գյուղում դպրոց չկա, էլ ում է պետք էդ գյուղը։

Ասում են՝ սահմանամերձ գյուղերին տեղ ենք տալիս, էս տեսա՞կ է մարզպետարանը տեղ տալիս։ Դպրոցը փակում եք, որ երեխաների հանդեսների դպրոցի զանգերի փոխարեն լսենք մի քանի հարյուր մետր այն կողմ հակառակորդ պետության նամազնե՞րը։ Մենք չենք հավատում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների խոսքերին։ Մենք հավատում ենք վարչապետին ու այդ հավատով էլ առաջնորդվելով այս պահին հրաժարվում ենք դիմել կտրուկ գործողությունների, այդ թվում՝ միջպետական ճանապարհը ողջ գյուղով՝ ահել-ջահել, մեր ու մանուկ, փակելով»։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Աշտարակում բախվել են «Lexus»-ն ու «KamAZ» բետոնախառնիչը. կա վիրավոր Երևանում հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են  Պատիվն ու ամոթը փոխվում են տեղերով ու նիստի մասնակիցների մեջ մեկը չկա, որ ծպտուն հանի․ Մենուա Սողոմոնյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Եթե որոշները կարծում են, թե մեզ հետ կատարվածը պետք է մարսենք, մոռանանք ու անցնենք առաջ, ապա չարաչար սխալվում են. Գեղամ Ստեփանյան ՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութել Սարսափելի մանրամասներ․ ի՞նչ են արել Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Կապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար Ղազարյան Սրանով նիկոլն արտաքին ուժերին եւ Հայաստանի ժողովրդին ցույց տվեց, որ վայելում է «սփյուռքի» աջակցությունը եւ իրենց «օպերացիան» չի խաթարվի. Մալխասյան Ոչ մի խոսք Արցախի անկման 1 տարվա մասին․ ի՞նչ ասաց Նիկոլը Կառավարության նիստին (video) Վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով #ՈՒՂԻՂ․ ԱՄՆ-ն ու Թուրքիան ուզում են Նիկոլի հետ Հայաստան պատառը «կուլ տալ»․ Խաչիկ Մանուկյան (video) Վաղը պետք է Հրայր Թովմասյանի դատին բոլորը լինեն դատարանում․․․ սրանք խայտառակ քայլի են գնում․Իշխանյան (video) Ին՚չ լրատվություն էր տալիս մեկ տարի առաջ այս օրը ՀՀ ՊՆ -ն . Մանուկյան ՌԴ անօրինական ներգաղթյալների թոփ հնգյակում ադրբեջանցիներն ու հայերն են Ես ու Գեղամ Ստեփանյանը դիմել ենք ՄՔԴ դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար. Արտակ Բեգլարյան Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան «Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». Սուրենյանց ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ. Այսօր Շվեյցարիայի Ազգային Խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար. հայտարարություն Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսման
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am