Կարեն Կարապետյանի բրենդային կոստյումներն ու նախարարի կարճ հիշողությունը

2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները այսօր մեկնարկեցին աննախադեպ «դիլխոր» մթնոլորտում:Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց բյուջեի նախագծի հիմնական ուղղությունները, սակայն ըստ էության ոչինչ չասաց, քանի որ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթով ոչ աշխատավարձերի, ոչ կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, հետեւավար հնչեցրած ցանկացած երկնիշ, եռանիշ թիվ, ցանկացած գեղեցիկ խոստում առոչինչ է դառնում շարքային քաղաքացու համար։ Կարեն Կարապետյանն ինքն էլ անհավես էր երեւում, խոսեց կարճ, առամց ոգեւորությունների, շտապ հեռացավ։ Նրա փոխարեն կառավարության կաբինետի անլուրջ մոտեցումը բացահայտեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նա զավեշտալի ու ծիծաղաշարժ արտահայտություններով քեֆ-ուրախություն բերեց հուսահատ լսարանին։ Երբ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նախարարին հորդորեց առանց մանևրելու բացատրել՝ այս բյուջեի նախագիծը ինչպե՞ս է ազդելու ժողովրդի կենսամակարդակի բարձրացման վրա: Պատգամավորըհարցադրումներ արեց՝ հաջորդ տարվա բյուջեով աղքատության շեմի ինչպիսի՞ շարժ է սպասվում, արտագաղթի ի՞նչ տեմպեր են լինելու, ի վերջո, մարդկանց կենսամակարդակի բարձարցում սպասվո՞ւմ է: Նա նկատեց, որ հասարակությունը հոգնել է կառավարության անդամների երկարաշունչ ձևակերպումներից ու նկարչությունից: «Մենք էլ ինչ անում ենք, այո, ժողովրդի համար ենք անում»,- կենացային լեքսիկոնով պատասխանեց Վարդան Արամյանը, ապա հորդորեց պատգամավորներին գնալ և մարդկանց հարցնել՝ փոխվե՞լ է նրանց կյանքը, թե ոչ, և կտեսնեն, որ մարդիկ միշտ դժգոհ են: «Կարևորագույն ոսկյա կանոնը՝ գնացեք ցանկացածի հարցրեք, թե քո կյանքի որակը փոխվե՞լ է մեկ տարում: Նույնիսկ զարգացած երկրներում, եթե հարցում անեք, ասեք՝ նախորդ տարվա նկատմամբ ձեր կյանքի որակը փոխվել է, և եթե անգամ մարդն ունենա ունենա 10-12 տոկոս աճ, կտեսնեք, որ պատասխանը հիմնականում կամ չեզոք է, կամ բացասական, որովհետև մարդու պահանջմունքը ֆինանսապես չի չափվում», ասաց նա: Սակայն առավել ուշագրավ էր լսել ֆինանսների նախարարի՝ կյանքի որակի փոփոխության մասին ունեցած հիմնավորումները։ Արամյանն ասաց, որ եթե 1996 թվականին երազում էինք ուղղակի կոստյում ունենալ, բրենդին չէինք նայում, ապա հիմա պահանջներն այլ են: «Հիմա ի՞նչ եք ուզում, դա չի նշանակում, որ մենք այն ժամանակ չէինք երազում շատ ավելի լավ բաների մասին, բայց սպառողի հոգեբանությունն է այդպիսին», հավելեց նա: Հետաքրքիր է, որ լինելով վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմը Վարդան Արամյանը լրիվ մտից հանել է Կարապետյանի՝ 90—ականների հագուկապը։ Նա այդ ժամանակ ոչ միայն չէր երազում բրենդային կոստյում, այլեւ հագնում էր, նա բրենդային կոստյումներ հագնում է նաեւ այսօր։ Փոխարենը Հայաստանում շարքային քաղաքացիների կեսից ավելին այսօր էլ հագնում են սովետական ժամանակների կոստյումներն ու վերարկուները, նրանք ոչ թե բրենդային հագուստ են երազում, այլ առհասարակ երազում են փոխել իրենց 30-40 տարեկան հագուստները։ Բայց դե, «կուշտն ինչ գիտի սովածի վիճակի մասին», այնպես էլ ֆինանսների նախարարը։ Ինչպես օրինակ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանն էր պնդում, որ Հայաստանում արձանագրված գնաճը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ մեր կյանքի վրա։ Նա չէր հստակեցնում՝ «մեր» ասելով ում նկատի ունի, շարքային հայաստանցիներիս, թե քաղաքական էլիտային։Նա ասաց, որ այսօր Հայաստանում արձանագրված է 1.7 տոկոս գնաճ, իսկ տարեվերջին Կենտրոնական բանկի կանխատեսումներով կլինի 2.5-2.6 տոկոս: Դիտարկմանը, որ իրականում առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ թանկացել են, ի՞նչ անեն սպառողները, ԿԲ նախագահը նման պատասխան տվեց. «Իհարկե, կան ապրանքատեսակներ, որոնք թանկացել են, բայց կան նաև ապրանքատեսակներ, որոնք կտրականապես էժանացել են: Գոյություն ունի զամբյուղ, և եթե դուք նայենք զամբյուղով, ես կարող եմ մանրամասն ներկայացնել: Օրինակ՝ էժանացել է շաքարավազը, վառելիքը նախորդ տարվա համեմատ նվազել է և շատ ապրանքատեսակներ՝ միրգ, բանջարեղեն»: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ աշխատավարձեր ու թոշակներ չեն բարձրանում, բայց կա գնաճ, ԿԲ նախագահը պատասխանեց, որ մարդկանց աշխատավարձերը բնականոն ձևով բարձրանում են, խոսքը գնում է նվազագույն աշխատավարձի չբարձրացման մասին: Բայց վերջին տարիներին նվազագույն աշխատավարձը պարբերաբար բարձրացել է, և, ԿԲ նախագահի խոսքով, տարածաշրջանում ամենաբարձրն է: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am