Արցախի էթնիկ զտման առաջիկ տարելիցի կապակցությամբ, անցկացվել է «Հիշատակի և հույսի» երեկո

Համագործակցաբար Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես, Գերմանիայի «Մունք» նախաձեռնության և Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի հետ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 13-ին, Բրյուսելի հայկական եկեղեցում, կազմակերպել է «Հիշատակի և հույսի երեկո»։ Միջոցառման ժամանակ հիշատակվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնիկ ժողովրդի ամբողջական էթնիկ զտումների առաջին տարելիցը։

Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ պապենական հայրենիքում, հայ չի մնացել։Հիշատակի երեկոն համախմբել էր բելգիացի քաղաքական և հասարակական գործիչների, լրագրողների, կրոնական առաջնորդների և հայ համայնքի անդամների՝ ոգեկոչելու տեղի ունեցած հոգևոր և մշակութային մեծ կորստի տարելիցը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Արցախում վտանգված հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մարդասիրական այն ողբերգությանը, որ շարունակում է ներազդել հայ ժողովրդի վրա: Տարելիցի միջոցառմանն իր ներկայությամբ պատվել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումն ու Արցախի մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող վտանգը, ինչը ներառում է շուրջ 5000 հուշարձան։

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի ելույթին հաջորդել էերաժշտական բաժին՝ Լորանս Անահիտ Մխիթարյանի (դաշնամուր), Վարդան Հովհաննիսյանի (դուդուկ) և Մարիա Աբաջան-Շաբերի (օպերա) կատարումներով:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում նշել է. «Արցախի բռնի հայաթափումը վերք է յուրաքանչյուր հայի սրտում և մարդու հիմնարար իրավունքների խախտում, որը չպետք է անտեսվի միջազգային հանրության կողմից: Մենք կշարունակենք անխոնջ աշխատել՝ ապահովելու, որ աշխարհը քաղաքական օրակարգում պահի Լեռնային Ղարաբաղի հարցը, և որ վերականգնվեն նրա ժողովրդի իրավունքները, մասնավորապես՝ հավաքական վերադարձի իրավունքը։ Այսպիսի միջոցառումները կենսական նշանակություն ունեն և՛ մեր կորուստը ոգեկոչելու, և՛ միջազգային հանրությանը տեղեկացնելու Արցախի հայության անօտարելի իրավունքների, ինչպես նաև նրա վտանգված մշակութային ժառանգության և ինքնության պաշտպանությանն ուղղված քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

17 / 09 / 2024թ

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Կընդլայնվեն կառավարության լիազորությունները. նախագիծ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու 2 անշարժ գույք, 1մլն դրամ բանկում, 10 մլն դրամ տարեկան եկամուտ. ԱԳՆ գլխավոր քարտուղարի հայտարարագիրը Երևանում և 8 մարզերում լույս չի լինելու Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով Ագրարայինի ռեկտորի պարտականությունները կատարողը կաղում է տարրական հանրահաշվից Ինչ է ասում Բագրատ սրբազանը նեղ շրջապատում Գնաց՝ չվերադառնալու պայմանով Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը Ամեն ոլորտ փչացրին, այդ թվում՝ մարզականը Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշում այն փաստաթուղթը, որը ստորագրել է 2020 թվականի պատերազմի ավարտին Wildberries-ի գրասենյակում հրաձգության զոհերի ու վիրավորների թիվն ավելացել է Հրայր Թովմասյանի գործով վճիռը կհրապարակվի 2 օրից Միայն կինդ կընդունի, որ հայրենասեր ես․․․ Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ Բայդենից պահանջել են Ուկրաինային թույլ տալ ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին․ Politico Եթե Կիրանցի մի բնակիչ նման բան ասեր, համագյուղացիները նրան խենթ կհամարեին Ճիշտ էլ անում ես...Ապրես... Դու ո'վ ես, որ լինես այդտեղ ու պղծես քո ներկայությամբ Տաճարը... Իրանի նախագահը կայցելի Մոսկվա 2024 թվականին Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել են ՌԴ-ից, Վրաստանից և Իրանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am