Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 28-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Ա․ Քալաշյանը, ով հայտնել է, որ օգոստոսի 11-ին, ժամը 18։30-ի սահմաններում, Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին՝ Էջմիածնի վարչական տարածքում, «Mercedes» մակնիշի դեռևս չպարզված համարանիշի ավտոմեքենայով կանգնեցրել են իրեն տեղափոխող տաքսի ավտոմեքենան, իջեցրել ավտոմեքենայից։ 3 հոգուց մեկը ներկայացել է որպես Գարիկ, իսկ մյուսը՝ «Գռզո» մականվամբ։ Ըստ քաղաքացու՝ «Գռզո»-ն սպառնացել է իրեն, որ 2022 թավականին շինարարության դիմաց Լեռնագոգ գյուղի բնակիչ Սերոժիկի տղային գումար չվճարելու համար իրեն պետք է վճարի 13 հազար ԱՄՆ դոլար։

Քանի որ տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքում, նյութերը ոստիկանության Բաղրամյանի բաժնից փոխանցվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ էլ, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ոմն Գարիկը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Համլետ Բ․-ն։

Ոմն «Գռզո»-ի ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ հետախուզական աշխատանքներ են իրականացվում։

Դեպքի փաստով «հոգեկան ներգործություն» հատկանիշներով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

դիտվել է 536 անգամ
Լրահոս
Ամեն ոլորտ փչացրին, այդ թվում՝ մարզականը Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշում այն փաստաթուղթը, որը ստորագրել է 2020 թվականի պատերազմի ավարտին Wildberries-ի գրասենյակում հրաձգության զոհերի ու վիրավորների թիվն ավելացել է Հրայր Թովմասյանի գործով վճիռը կհրապարակվի 2 օրից Միայն կինդ կընդունի, որ հայրենասեր ես․․․ Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ Բայդենից պահանջել են Ուկրաինային թույլ տալ ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին․ Politico Եթե Կիրանցի մի բնակիչ նման բան ասեր, համագյուղացիները նրան խենթ կհամարեին Ճիշտ էլ անում ես...Ապրես... Դու ո'վ ես, որ լինես այդտեղ ու պղծես քո ներկայությամբ Տաճարը... Իրանի նախագահը կայցելի Մոսկվա 2024 թվականին Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել են ՌԴ-ից, Վրաստանից և Իրանից Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվել է շուրջ 120 կամավոր Զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին․ ՔԿ Եթե սա Արցախը համարում է Ադրբեջանի մաս, ինչու՞ «ս․․․ր» չի լինում Ադրբեջան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտներն այցելել են Դադիվանք Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Հովիկ Աղազարյանը հարմար չի գտնում Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելը Աշտարակի դպրոցում պատ էր փլուզվել, մեկ մարդ վնաuվածք էր ստացել․ նոր մանրամասներ Քաղաքացին ընկել է 6 մետրանոց փոսը․ մանրամասներ Անահիտ Ավանեսյանը մասնավոր ծննդատուն է բացում, ավելի քան 60 աշխատակից մնում է գործազուրկ «Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն, Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք…». Արտակ Զաքարյան «Հեզբոլլահ»-ին վաճառված Gold Apollo ապրանքանիշի փեյջերներն արտադրվել են Հունգարիայում 12 քաղաք, 241 գյուղ, 385 եկեղեցի, 37 հիդրոէլեկտրակայան… Արցախի օկուպացիայի հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունը Աննա Մկրտչյանի հայրը և եղբայրը հրավիրվել են դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am