Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի 49-ամյա բնակիչ, Արկադի Պապյանը, ով կալանավորված է ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով, անազատության մեջ հացադուլի է դիմել: Նրա պահանջն այն է, որ այդ կնոջ առևանգման գործով իրեն առաջադրված մեղադրանքը հանեն, որովհետև ինքը չի իմացել, որ Ոսկեպարի շինություններից մեկում պահվող կինն առևանգված է եղել։ Ոսկեպարի բնակիչները կարծում են, որ Արկադի Պապյանը կարող էր չիմանալ, որ Ոսկեպար տեղափոխված կինը առևանգված է ,քանզի Ա․ Պապյանը ընդհանրապես դեմ է մարդու առևանգմանը, ինքը նախկինում տուժել է այդ պատճառով։ Նախկինում գործարար Արկադի Պապյանի գործերի պատճառով տարիներ առաջ Ռուսաստանում առևանգել են նրա երկու եղբայրներին, որոնցից մեկը(այժմ՝ հանգուցյալ) առևանգման մեջ, դաժան պայմաններում մեկ տարի է անցկացրել, մյուս եղբայրը առևանգվելուց հետո կարողացել է փախուստի դիմել։ Ա․ Պապյանը 3 երեխա ունի, աղջիկները չափահաս են, տղան՝ դպրոցական։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը