Հրանտ Թոխատյան. «Չի կարելի նեղացած լինելով ինչ-որ մեկից կամ մեկերից՝ երեխայիդ փախցնել, որպեսզի չգնա բանակ ծառայելու»

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: – Օրեր առաջ խորհրդարանում ընդունվեց «Զինծառայողի կարգավիճակի եւ զինվորական ծառայության մասին» օրենքը, ըստ որի՝ խստացվում է տարկետումը։ Հիմնական ընդդիմախոսները նշում էին, թե այս փոփոխությունը կվնասի կրթությանը եւ գիտությանը։ Համակարծի՞ք եք։ – Ժամանակին, երբ որ բարձրագույն ուսումնական հաստատություններն ունեին զինվորական կաֆեդրա, եւ բավականին լուրջ անցնում էին զինվորական պատրաստվածություն, դրանից հետո գնում էին ճամբար կոչված եւ լեյտենանտի կոչումով վերադառնում։ Եվ այն ժամանակ, եթե չեմ սխալվում, տարին կամ երկու տարին մեկ բոլորը հրավիրվում էին վերապատրաստման։ Այսինքն՝ դա բավականին օգնում էր, քանի որ երիտասարդները ստանում էին բարձրագույն կրթություն, ստանում էին նաեւ զինվորական առաջնային գիտելիքներ ու այդպիսով լինում էին պատրաստ ծառայության։ Ես գտնում եմ, որ բանակում չծառայելը սխալ է, տղամարդը պետք է ծառայի բանակում, տղան պետք է պահպանի իր երկիրը։ Որովհետեւ եթե մենք անգամ մտածում ենք ապագայի մասնագետի մասին, ախր այդ ապագայի մասնագետն էլ պետք է իր հողի, սահմանի իմաստը հասկանա, իր վրա զգա, հետո նոր դառնա բժիշկ, ինժեներ, դերասան եւ այլն։ – Քննարկման ժամանակ հնչեց նաեւ այն տեսակետը, թե շատ ծնողներ իրենց երեխաներին արտերկիր են տանում՝ բանակում չծառայելու համար։ Սա չի խոսում արդյո՞ք համակարգի հանդեպ անվստահության մասին։ – Դա հայրենիքի հանդեպ է անվստահություն։ Այդ դա ամենավատ բանն է, չի կարելի։ Ես կարծում եմ՝ ինչպիսին էլ լինի քո մոտեցումը երկրի, երկրի իշխանությունների հանդեպ, միեւնույն է՝հայրենիքի պաշտպանությունը սրբություն է։ Ու չի կարելի նեղացած լինելով ինչ-որ մեկից կամ մեկերից՝ երեխայիդ փախցնել, որպեսզի չգնա բանակ ծառայելու։ Չի կարելի, ես դա համարում եմ սխալ, որովհետեւ, գիտեք՝ մեր ներկայացման մեջ այսպիսի դրույթ կա, որ ասում է՝ 2090 թվականի Հայաստանի ապագա ղեկավարը, բանակում ծառայած չլինել, նշանակում է լինել ոչնչություն: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am