Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին սեպտեմբերի 13-ին իր դռներն էր բացել հիշատակի և հույսի երաժշտական ​​երեկոյի համար՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին եւ արցախահայությանը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երեկոյին ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Ներկաներին ուղղված իր խոսքում թեմի առաջնորդը նշեց, որ հայաթափված Լեռնային Ղարաբաղը նաեւ վտանգված հազարամյա ժառանգություն է՝ հինգ հազար պատմամշակութային կոթողներով։

«Այսօր ցավով պետք է արձանագրենք, որ Արցախը հայաթափված է, մեր պատմական կոթողները վտանգված են։ Մենք միշտ ասել ենք, որ քրիստոնեությունը Հարավային Կովկասում սկսվում եւ վերջանում է Հայաստանով ու Արցախով։ Արցախի ժողովուրդը թողել է հազարամյակների մեծ ժառանգություն։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հայաթափումից դեռ մեկ տարի էլ չանցած՝ Ադրբեջանը ոչնչացրել է այդ կոթողների տասը տոկոսից ավելին։ Այսօր որեւէ մեկը՝ ներառյալ միջազգային կառույցները, հնարավորություն չունեն այցելել եւ տեղում տեսնել իրավիճակը։ Այս աշխարհաքաղաքական տարածքի մյուս կարեւոր արժեքն արցախցին է։ Նրանք լքել են իրենց հայրենիքն ու այսօր ապրում են Հայաստանում ու արտերկրում։ Արցախցին հազարամյա մշակույթի, բարբառի ու ավանդույթների կրողն է, որոնք այսօր վտանգված են, որովհետեւ արցախցիները հնարավորություն չունեն միասին համապարփակ ապրելու։

Արցախցիները ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի հող, միայն ու միայն պայմանով՝ չլինել Ադրբեջանի վերահսկողության տակ եւ ունենալ միջազգային անվտանգային երաշխիքներ։ Մեր ժողովուրդը տեղահանվել եւ ցեղասպանվել է, և ունի վերադառնալու բոլոր իրավունքները», – նշել է Վրթանես եպս. Աբրահամյանը։

Թեմի առաջնորդի ելույթին հաջորդեց երաժշտական երեկոն՝ դաշնակահարուհի Լորենս Անահիտ Մխիթարյանի, Օպերային երգչուհի Մարիա Աբայան Շամբերի եւ դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Երեկոյին ներկա էին բելգահայ համայնքի ներկայացուցիչներ, բելգիացի քաղաքական ու հասարակական գործիչներ։ Միջոցառումը տեղի ունեցավ Գերմանիայի «Մունք» նախաձեռնության, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, Հայաստանի ընդհանուր բարեգործական միության, Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի եւ մի շարք այլ կազմակերպությունների ընդհանուր ջանքերով։ Լիլիթ Գասպարյան

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին ՀԴԲ-ն ձերբակալել է 18-ամյա եգիպտացի ուսանողին, ով Իսրայելի հյուպատոսության վրա հարձակում էր ծրագրում Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Օրբանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-ից Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Հրաժարականն անխուսափելի է Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի Կոնստանտինոպոլսկոյե բնակավայրը վերցնելու մասին Հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am