Որքան է պատրաստ զիջել Ալիևը

Շաբաթ օրը ադրբեջանցի շուրջ 1000 ընդդիմադիրներ հակակոռուպցիոն բողոքի ցույց են անցկացրել Բաքվի կենտրոնում։ Ցուցարարները նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր են հնչեցրել։ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քարիմլին՝ քննադատելով կոռուպցիան իշխանության վերին էշելոններում, ընդգծել է, որ դա խանգարում է բնակիչներին օգտվել նավթի արտահանումից ստացված եկամուտներից։ Ադրբեջանցի իրավապաշտպան Օգտայ Գյուլալիևն իր հերթին հայտարարել է ․ - «Ընդդիմադիր, անկախ կայքերն արգելափակվել են։ Ավելի քան 160 քաղբանտարկյալներից 20-ը լրագրողներ և բլոգերներ են։ Ադրբեջանն իր քաղբանտարկյալների թվով Եվրոպայում առաջատար է»։ Իշխանությունների հետ համաձայնեցված ակցիան կազմակերպվել էր Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից, որը միավորում է տարբեր ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները։ Ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքի ժամանակ որևէ միջադեպ չի գրանցվել։ Ալիևի «հաշվարկը» պարզ է. Նա փորձում է ԵՄ-ի հետ որոշակի հարաբերությունների խորացման է գնում, իսկ դա նշանակում է, որ պետք ցույց տա, թե երկրում մարդու իրավունքները պաշտպանվում են, իսկ «ընդդիմությունն» ազատորեն հանրահավաք է անցկացնում: Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ծանուցեց Ադրբեջանին իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ կապված «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չիրագործելու հետ։ Երկրի իշխանություններին ժամանակ են տվել ընդդիմադրին ազատ արձակելու համար։ Եթե բանտարկված ընդդիմադիրը, ով 2013 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր բլոգի համար, ազատ չարձակվի մինչև նոյեմբերի 29-ը, Ադրբեջանի դեմ կարող է դատական գործընթաց հարուցվել ՄԻԵԴ Մեծ պալատում՝ պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման վերաբերյալ։ Այս գործընթացին զուգահեռ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում: ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրին առնչվող բանակցությունները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Տալինում անցկացվող «Արևելյան գործընկերության» 4-րդ բիզնես ֆորումի շրջանակում կլոր սեղանի ժամանակ։ «Ներկայում բանակցությունները շարունակվում են, որոշ ժամանակ է պահանջվել՝ պարզելու համար, թե որ ոլորտները կընդգրկի այդ համաձայնագիրը։ Վստահ եմ, որ համաձայնագիրը ձեռք կբերվի առաջիկա ամիսներին»,-ասել է եվրահանձնակատարը։ Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի գործընկերության և համագործակցության մասին 1996 թվականի համաձայնագիրը, ինչը թույլ կտա առավելագույնս հաշվի առնել ընդհանուր նպատակներն ու խնդիրները, որոնց բախվում են այսօր ԵՄ-ն ու Ադրբեջանը։ Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն այսօր բախվում են լրջագույն խնդիրների՝ Ադրբեջանում տիրող ժողովրդավարության մակարդակի անկման հետևանքով: Կախված այն բանից, թե որ հարցերում և որքան է պատրաստ զիջել Ալիևը՝ կորոշվի Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների մակարդակն ու այդ հարաբերությունների լրջությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am