Ինչպես 5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Նախապատմությունը


Իգոր Սարգսյանին առանց հիմքերի ազատել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից 2019 թ. հոկտեմբերի 23-ին: Իգոր Սարգսյանը դիմել է դատարան՝ վիճարկելով Փաշինյանի ապօրինի որոշումը: Թե՛ Առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչում, թե՛ Վճռաբեկում կայացրած որոշումները եղել են Իգոր Սարգսյանի օգտին, այն է՝ Փաշինյանն ապօրինի է ազատել վերջինիս աշխատանքից և պարտավոր է վերականգնել նույն պաշտոնին:

Վճռաբեկ դատարանի որոշման արդյունքում՝ 2023 թ. մայիսի 3-ին Փաշինյանը պարտավոր էր Իգոր Սարգսյանին վերականգնել աշխատանքի, սակայն նա չի կատարում դատարանի որոշումը, և գործը գնում է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Վերջինս օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված պարտականությունը կատարելու փոխարեն՝ պարզաբանումներ է խնդրել Վարչական դատարանից, թե ու՞մ ազատի, որ նրա փոխարեն նշանակի Իգոր Սարգսյանին: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նաև դիմել է կառավարությանը՝ գրավոր տեղեկանալու համար, թե ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի քանի՞ հաստիք գոյություն ունի: Կառավարությունը իր սխալ պատասխանով շփոթմունք է առաջացրել՝ պատասխանելով, թե, իբր, տեղակալի 2 հաստիք կա, երկուսն էլ ծանրաբեռնված են: Իրականում եղել է տեղակալի 3 հաստիք:

Գործընթացի հաջորդ սերիան

Իգոր Սարգսյանին աշխատանքի վերականգնման հայցով հաջորդիվ դատարան է դիմում ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, որը ևս հաղթում է բոլոր ինստանցիաներում. թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարանները որոշում են կայացնում, որ Իգոր Սարգսյանն ապօրինի է ազատվել աշխատանքից, լիովին օրինական է նախորդիվ կայացրած դատական վճիռը, և որ պաշտոնյան պետք է վերականգնվի իր աշխատանքին: Այս գործընթացը տևել է 1 տարի 4 ամիս:

Քանի որ նման այլ գործերով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում կային կայացրած որոշումներ և գործերը հասել էին Վճռաբեկ դատարան, վերջինս 2024 թ. հունվարին դիմել էր Սահմանադրական դատարան՝ պարզաբանում ստանալու այն մասին, թե արդյո՞ք հայեցողական պաշտոնի նշանակողը (այն է՝ ՀՀ վարչապետը) կարող է իր հայեցողությամբ նաև ազատել պաշտոնից: ՍԴ-ն պատասխանել է, որ, այո, իրավունք ունի: Կառավարությունն ըստ այդմ հայց է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որ վերջինս կատարի ՍԴ-ի եզրակացությունը: Վճռաբեկը մերժել է կառավարության հայցը, քանի որ, ինչպես նշեցինք, դատարանի վճիռն ուժի մեջ էր մտել 2023 թ. մայիսի 3-ին:

Փաշինյանի տմարդի և ողորմելի քայլը

Քանի որ կառավարությանն այլ ելք չէր մնում, քան կատարել դատարանի որոշումը։ Փաշինյանը սեպտեմբերի 2024 թ․ 6-ի որոշմամբ ավելացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 4-րդ տեղակալի հաստիքը, սակայն չէր ավելացրել վերջինիս օգնականի հաստիքը, ինչը հենց ապացուցում է, որ վերջինս պատրաստվում էր ազատել այդ հաստիքում նշանակվող անձին, ինչը և տեղի ունեցավ։ Փաշինյանը 2024 թ. սեպտեմբերի 11-ին կայացրել է վերանշանակման որոշումը, Իգոր Սարգսյանն այդ մասին ծանուցվել է սեպտեմբերի 12-ին, իսկ ահա սեպտեմբերի 13-ին նույն Փաշինյանը Իգոր Սարգսյանին վերստին ազատել է աշխատանքից՝ հնարավորություն չտալով վերջինիս անգամ ներկայանալու աշխատանքի:

Հանրապետության ղեկավարի աթոռն զբաղեցնողն այսպե՛ս է «հարգում» մարդու իրավունքները և ժողովրդավարությունը:

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Մեզ համար շատ վտանգավոր է սեպտեմբերի վերջին շաբաթը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Այս աղջիկը պետք է հոտնկայս, պատկառանքով լսեր Հրայր Թովմասյանին Իրանը փակեց Նիկոլի թեման․ Երվանդ Բոզոյան (video) «Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն, Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք…». Արտակ Զաքարյան Ալեն Սիմոնյա՛ն, դե որ պարգև ենք ձեզ համար, ինչի՞ց ես հիմա վախեցած․ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր (video) Դուք հլը էս իշխանության «լափելը» տեսեք․ Արշակ Զաքարյանի լայվը (video) Թբիլիսյան խճուղում «Litokol»-ի մոտ բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավոր Անվտանգային սպառնալիքի դեպքում Մոսկվա էին զանգում․ ի՞նչ է ակնարկում Արմեն Գրիգորյանը (video) Ռուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին. պահանջել են 2,5 միլիոն դոլար Լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը Հրայր Թովմասյանը հունից դուրս եկավ․ «Զուգահեռ մի' խոսեք, մի' կրկնկեք, սահմանափակումներ կդնենք»․․․ (video) Ալիևը պիտի մեզ վերադարձնի 2021-ից հետո գրավված տարածքները․ քարտեզագիրը մանրամասներ է հայտնում (video) Բաքուն դիվկորպուսի մի խումբ ներկայացուցիչների տարել է օկուպացված Դադիվանք՝ այն ներկայացնելով որպես «ադրբեջանական կոթող» Կեցցեն անդարդ կայֆերը. Ոսկան Սարգսյան Հաջիևը Նիկոլի խոսքն է շարունակում Կոռուպցիան Նիկոլի թվին․ Դիլիջանի Աղավնավանք գյուղում 33 հազար դրամով Երևանի բնակչին հողամաս է օտարվել. Ոսկան Սարգսյան Թիրախում հերոսական ուղի անցած ազատամարտիկներն են․ կալանավորվել է Սերոբ Գասպարյանը. Ով է հաջորդը Էդգար Ղազարյանն ահազանգում է․․․ (video) Երկիր Նաիրիից՝ Երկիր խորովածանոց․ 168.am Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը ԱՄՆ-ն մահափորձ կկազմակերպի՞ Իվանաշվիլիի դեմ (video) Բագարան գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. դասադուլը շարունակվում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am