Ախալցխացի աշխարհահռչակ հայի մասին

Yerkir.am-ը գրել է.

Բեյրութում հանդիսավորությամբ ընդունել են Գրիգոր Պետրոս Աղաջանյանի՝ Հռոմից Լիբանան փոխադրված մարմինը, որ սեպտեմբերի 12-ին հատուկ արարողությամբ ամփոփվել է Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակի նորակառույց շիրմատանը:

Ըստ ականատեսների՝ վախճանումից 53 տարի հետո կարդինալի մարմինը մնացել է նույն վիճակում՝ անփուտ, ինչը կարեւոր նախադրյալ է երանացման եւ սրբադասման համար:

Հռոմի Սրբադասման հանձնաժողովն այս տարվա փետրվարի 23-ին ավարտել է կարդինալ Աղաջանյանի մարմնի կանոնական հետաքննությունը, հաստատել դրա վավերականությունը, ինչպես նաեւ՝ լավ պահպանված (անփուտ) վիճակը, որ կարեւոր քայլ է երանացման եւ սրբադասման դատի հաջողության համար:

Հայ կարդինալը հուղարկավորված էր Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցու՝ Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված կողմնակի մատռան դամբանում եւ Լիբանան է փոխադրվում իր կտակի համաձայն:

Կարդինալ Աղաջանյանը սրբադասման է արժանանալու իր գործունեության համար, որ միտված էր խաղաղության տարածմանը, ինչպես նաեւ այն անսահման սիրո համար, որ նա վայելել է հազարավոր հավատացյալների կողմից՝ համաշխարհային մակարդակով:

1960-70-ին նա գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը, ջանացել ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում՝ հատկապես «Երրորդ աշխարհ»-ում, որտեղ փորձել է կազմակերպել կաթոլիկ նոր թեմեր ու դպրոցներ։

Նա համարվում է «կարմիր զգեստով խաղաղության առաքյալ», որ իր համեստության պատճառով հրաժարվել է Հռոմի Պապի աթոռից. ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, նա Հռոմի Պապ է ընտրվել 1963-ի քահանայապետական գաղտնի ընտրաժողովի ժամանակ (Պապության է առաջադրվել երկու անգամ): Նրա եպիսկոպոսական նշանաբանը եղել է «Արդարություն եւ խաղաղություն» (Lustitia et Pax):

1946 թվականին, Պիոս XII պապից ընդունելով կարդինալի գլխարկը, Աղաջանյանը հայտարարել է. «Ընդունում եմ աստիճանը խոնարհությամբ եւ հպարտությամբ։ Խոնարհությամբ, քանզի գիտակցում եմ իմ անկատարությունը, իսկ հպարտությամբ, քանզի ի դեմս ինձ պատվում են իմ սիրելի հայ ժողովրդին, նրա սրբերի եւ նահատակների արյունը»։

Նա մեծ ջանք է տարել Լիբանանի տարբեր համայնքների միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ կրոնականից բացի գործելով նաեւ դիվանագիտական, քաղաքական դաշտերում: Տիրապետում էր ութ լեզվի:

Աղաջանյանի մարմինը Լիբանան փոխադրելու առթիվ այցելել էին բազմաթիվ ուխտավորներ: 

Հռոմից Լիբանան փոխադրումը՝ Middle East Airlines-ով

Գրիգոր Պետրոս Աղաջանյանը (իսկական անունը՝ Ղազարոս) ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 18-ին, Ախալցխայում։ Սովորել է Հռոմի կաթոլիկ հաստատություններում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի եւ իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է քահանա։ 1919-21-ին եղել է Թբիլիսիի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921-32-ին՝ Հռոմի հայ կաթոլիկական Լեւոնյան վարժարանում դասատու էր, պրոռեկտոր, 1932-ից՝ ռեկտոր։ 1937-ին ընտրվել է կաթոլիկ հայերի պատրիարք՝ ընդունելով Գրիգոր–Պետրոս XV անունը։ 1946-ից կարդինալ էր: Վախճանվել է 1971 թվականին, Վատիկանում։

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am