Սամվել Բաբայանին ազատ արձակելու անհարմար պահը

  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը․ հարցաքննվել է Սամվել Բաբայանը։ Նա դատարանում ևս հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Հարցաքննությունից հետո Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և դատարանից ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել։ Որպես հիմնավորում նա նշել է, որ դատարանում ավարտվել են ապացույցների հետազոտման և վկաների հարցաքննության փուլերը, և կալանքը փոխելու միջնորդությունը մերժելու դատարանի նախորդ որոշման հիմքերը, թե Սամվել Բաբայանը կարող է ազդել վկաների, մասնավորապես՝ Աշոտ Շուշանյանի ցուցմունքների վրա, այլևս առոչինչ են։ Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է Սամվել Բաբայանի կալանքը փոխելու պաշտպանի միջնորդությունը։Հիշեցնենք, որ Աշոտ Շուշանյանը սեպտեմբերի քսաներեքի նիստում հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։ Ըստ նրա՝ ցուցմունքում տեղ են գտել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանին փակելու մասին թերեւս կանխատեսում էին շատերը։ Նա մտադիր էր ռադիկալ գործողություններ ծավալել, հասցրել էր մի քանի հարցազրույցներ տալ, կոշտ քննադատել իշխանություններին։ Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ընտրություններից առաջ Բաբայանին ձերբակալեցին։ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույքը, Իսկզբանե Բաբայանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը, որ իշխանությունն իր գլխին գործ է սարքում եւ ամեն ինչ ակնհայտ կեղծ է ու շինծու։ «Ես որեւիցե դեպքում չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել, եթե մի գործում հանցանք չկա», այսօր եւս դատարանում պնդեց նա: Սամվել Բաբայանը պատմեց, որ սույն թվականի մարտի 18-ին իր մոտ է գնացել գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ցույց տվել պլանշետում առկա «Իգլայի» խողովակի լուսանկարը եւ հարցրել, թե  ինչ վիճակում է այն: Նայելով լուսանկարը Սամվել Բաբայանն իր մարտական ընկերոջը հայտնել է, որ այն ամբողջական չէ, կարեւոր մասնիկը բացակայում է: Դա այն մասնիկն է, որն աշխատացնում է ամբողջ համակարգը .« Հարցրեց՝ հնարավո՞ր է՝ բանակին պետք գա, ես էլ ասել եմ՝ կարող ա։ Բայց զգուշացրել եմ, որ, եթե դա իր մոտ տեսնեն, հնարավոր է՝ քրեական գործ հարուցեն, թող ինչ-որ «թեւավոր»-ի  այսինքն՝ սպայի տա, նա էլ փոխանցի բանակին։ Բացի դա, էդ մի խողովակը չէր կարող լինել 40 հազար, եթե ամբողջ համալիրը կարելի է ձեռքբերել 15 հազարով։ Ես դրդել եմ, որ այդ գործարքը չինի, ոչ թե՝ դրդել եմ ձեռքբերելուն»,-ասաց նա։ Հանդիպումից մի քանի օր անց տեղեկացել է, որ Սանասար Գաբրիելյանին ձերբակալել են: Ձերբակալությունից հետո Սամբել Բաբայանի մոտ է գնացել նրա վարորդ-ընկերը, որին Բաբայանն ասել է, որ գա եւ պլանշետից ջնջի զենքի լուսանկարները:«Ես ուզում եմ հասկանալ ուրիշ ի՞նչ փաստարակ կա, որ ես մեղավոր եմ»,- դիմելով դատավորին՝ ասաց Բաբայանը: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը նախ հետաքրքրվեց, թե Սանասար Գաբրիելյանի հետ պարտքուպահանջ ունեցե՞լ են, թե՞ ՝ ոչ: Բաբայանը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց, որ Սանասար Գաբրիելյանը պետք է Վրաստանից տախտակներ բերեր իր համար, դա է միայն եղել: Մեղարդողի հարցին՝ արդյո՞ք իմացել է, որ «Իգլան» Հայաստան է բերվել Թբիլիսիից, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ էդ հրթիռը Թբիլիսիից են բերել, ես ձեզ ապացուցելու եմ, թե ում գարաժից է դա եւ ում է պատկանում»։ Մյուս հարցին, թե ինչո՞ւ է Սանասար Գաբրիելյանը հենց իրեն ցույց տվել «Իգլայի» լուսանկարը, Բաբայանն ասաց. «Նա իմ մտերիմն է, որին գիտեմ 1992թ-ից, նա ծառայել է ինձ մոտ: Էլ ո՞ւմ ցույց տար, եթե ոչ ինձ: Եթե ձեր մոտ բերեր, կիմանայի՞ք ինչ է: Ես, լավ հասկանալով, որ դա ռազմամթերք է, որի պատճառով նրա դեմ կարող էր գործ հարուցվեր, նման խորհուրդ եմ տվել»: Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի վեցին, սակայն ուշագրավը թերեւս այն է, թե ինչու դատարանը չբավարարեց Բաբայանի կալանքը փոխելու միջնորդությունը: Այժմ, երբ քաղաքական դաշտում լիակատար անդորր է, չկա որեւէ կենդանության նշան, ինչով կարող է սպառնալ Սամվել Բաբայանը ազատության մեջ: Բանն այն է, որ Բաբայանի փաստաբանը ամենեւին հարմար ժամանակ չի ներկայացրել միջնորդությունը, այս պահին երբ հանրության ակտիվ շրջաններ քննարկում են տարկետման իրավունքի վերացման մասին Զաինապարտության օրենքում կատարվող փոփոխությունը, եւ մեծ ընդվզում կա Պաշտպանության նախարարի դեմ հասունացած, մի թեթեւ կայծը կարող է պայթյուն առաջացնել, իսկ Բաբայան-Սեյրան Օհանյան տանդեմը՝ օգտվելով երիտասարդության ներուժից ու բողոքից կարող են պայքարի նոր հարթակներ բացել: Անի Սահակյան

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am