Ամենահավանական արդյունքը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանակային խաղաղ համաձայնագրի կնքումը. քննարկում․ «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտում օրերս կայացած քննարկմանը վերլուծաբաններն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու Ադրբեջանի էներգետիկ ոլորտի զարգացումներին, ինչպես նաև, թե ԱՄՆ-ն ինչ դերակատարություն ունի նշված ուղղություններում։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններն այսօր, ցավոք, փակուղում են մի շարք խնդիրների պատճառով՝ Կովկասում խաղաղության շուրջ բանակցությունների և գլոբալ էներգետիկ զարգացումների վերաբերյալ ծավալված քննարկմանը, որը կազմակերպել էր Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտում (MEI), կարծիք է հայտնել նույն հաստատության հետազոտող Օմեր Նիյազին։

Միջոցառման բանախոսն առանձնացրեց երեք խնդիր՝ Ադրբեջանի պահանջը փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն, ըստ վերլուծաբանի, առավել կարևոր խնդիրներից է, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման հետ կապված զարգացումները:

«[Հայաստանի ու Ադրբեջանի միջև] խաղաղության փաթեթը ներառում է 13 կետեր, որոնց շուրջ կողմերը եկել են համաձայնության, և մնացած 3-4 կետեր, որոնց շուրջ, կարծես, համաձայնություն չկա: Ենթադրում եմ, որ դրանք կարող են վերաբերել հենց այն խնդիրներին, որոնց վերաբերյալ ունեն տարաձայնություններ»,- ասաց Նիյազին:

Հետազոտղի կարծիքով՝ 2020 թվականի պատերազմից հետո կողմերի միջև ձևավորված ուժերի անհավասար վիճակը դժվարեցնում է փոխզիջումները վերոհիշյալ հարցերի շուրջ: Նա լավատես չէր, թե Բաքվին և Երևանին մոտակա ժամանակներում կհաջողվի կնքել համապարփակ խաղաղության պայմանագիր:

«Ամենահավանական արդյունքը, կարծում եմ, կլինի կողմերի միջև շրջանակային խաղաղ համաձայնագրի կնքումը: Սակայն միջազգային հանրությունը պետք է աջակցի այս գործընթացին, քանի որ, կարծում եմ, այն կամրապնդի Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում և ապագա հարաբերություններում, ինչպես նաև կարող է որոշակի դիվանագիտական բեկում առաջացնել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում»,- նշեց Նիյազին:

Վերլուծաբանի ներկայկացմամբ՝ կարճաժամկետ հեռանկարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն Երևանի համար ավելի կարևոր նշանակություն ունի, քան Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումը, սակայն Անկարան կապում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին: Այս համատեքստում, ըստ վերլուծաբանի, միջազգային հանրության աջակցությունը Բաքվի ու Երևանի միջև անգամ շրջանակային համաձայնագրի կնքմանը չափազանց կարևոր է:

«Նման պայմանագրի կնքման դեպքում Հայաստանը կարող է բարելավել իր դիրքերը Թուրքիայի հետ հարաբերություններում, ուժեղացնել հանրային դիվանագիտությունը և փորձել հասնել սահմանների վերաբացմանը։ Այն մեծ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին՝ թույլ տալով մուտք ստանալ դեպի Միջերկրական ծով, կնվազեցնի նրա տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որն այստեղ ևս շահագրգիռ կողմ է, և ի վերջո, կամրապնդի իր դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում»,- ասաց նա:

Օմեր Նիյազին կարևորեց հատկապես ԱՄՆ դերակատարությունը, որն, ըստ վերլուծաբանի, պետք է առաջնահերթություն տա կողմերի միջև ուժերի հավասարակշռության վերականգմանը: Ուստի, անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը աջակցի խաղաղության հաստատման գործընթացին և լուրջ ջանքեր գործադրի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Այս առումով ԱՄՆ-ն կարող է ավելի ակտիվ գործել Թուրքիայի հետ: Թուրքիայի տնտեսությունը, ինչպես հայտնի է, այնքան էլ լավ վիճակում չէ: Ուստի, ԱՄՆ-ն կարող է խրախուսել Թուրքիային տնտեսական առումով՝ միևնույն ժամանակ հորդորելով կարգավորել հարաբերությունները կամ վերաբացել սահմանը Հայաստանի հետ, քանի որ նպատակը պետք է լինի Հայաստանի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում»,- ասաց է նա:

Միևնույն ժամանակ, ըստ Նիյազիի, Վաշինգտոնը պետք է վստահ լինի, որ չի տուժի իր կառուցողական փոխգործակցությունը Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով Բաքվի կարևորությունն ԱՄՆ համար:

Միջոցառման այլ բանախոս՝ Մերձավոր Արևելքի ինստիտուտի հետազոտող Ումուդ Շոքրին, ով վերջերս է վերադարձել Ադրբեջանից, նույնպես ընդգծեց Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ էներգետիկ բնագավառում: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է ավելի շատ ներդրումներ կատարի Ադրբեջանում, ինչը փոխշահավետ է:

«Չինաստանի ներկայությունն աճում է Վրաստանում և Ադրբեջանում, և եթե ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել աջակցել այս երկրներին ու նաև նպաստել ԵՄ-ի էներգետիկ անվտանգության [ամրապնդմանը], ապա անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները ավելի շատ ներդրումներ կատարի այստեղ, ավելի շատ տեխնոլոգիաներ ներդնի…։ ԱՄՆ բացակայության պայմաններում՝ այստեղ մեծանում է Չինաստանի դերը, ինչը դեմ է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին»,- ասաց Ումուդ Շոքրին:

Նրա խոսքով՝ ամերիկյան լրացուցիչ ներդրումները թույլ կտան ավելի մեծ ծավալով ադրբեջանական էներգակիրներ ու էլեկտրականություն արտահանել Եվրոպա, ինչը չափազանց կարևոր է եվրոպական էներգետիկ անվտանգության և ԱՄՆ ազգային շահերի տեսանկյունից:

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի Կոնստանտինոպոլսկոյե բնակավայրը վերցնելու մասին Հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն Սաղաթելյան 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է Քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը. Կամենդատյան Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե 18+․ Հայհոյանքների շքերթ Փաշինյանի՝ քանդելու մասին գրառման տակ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը Հերթական խոշոր վթարը՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ. 3 տուժածներից մեկին շտապ տեղափոխել են Երեւան Պակիստանում ահաբեկչությունը մի-քանի մարդու մահվան պատճառ է դարձել Ի՞նչ կանեն ռուսները Հայաստանի հետ․ Հրանտ Բագրատյան (video) Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս Նիկոլը տառապում է սթոքհոլմի համախտանիշով, նրան դուր է գալիս ծեծվել և ստորացվել․ Արա Վարդանյան (video) Алиев, как ты можешь других обвинять в терроризме, это ты настоящий террорист! (video) Էդ դերասան Արմեն Սարգսյանին ասեք՝ արի՛ ստեղ. Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Աննա՛, «այ ղռերի կատու», դու գնա դիպլոմ ստացի, հետո «Ողբը» քարոզի․ մանկավարժ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը շուտով տոնելու է Ալիևի հետ ամուսնության 7-րդ տարին. Արա Վարդանյան (video) Մուրադ Փափազյան. Իրենք հնազանդ սփյուռք են ուզում․ 25 հոգի Փարիզում են հավաքում, հետո 15 հոգի` Նիցցայում, այսպե՞ս են ուզում ազդեցություն ունենալ սփյուռքի վրա Ռոբերտ Նազարյան․ Այս չափի շինթույլտվությունները, մեղմ ասած, անթույլատրելի են «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշը դատարանի դռներն է ընկել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սպիտակի բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է առաջադրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am