Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

168.am-ը գրում է․ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, Երևանի անշարժ գույքի շուկայի երկու ամենաթանկ հատվածներում բնակարաններն էժանացել են։ Խոսքը Կենտրոնի և Արաբկիրի մասին է։ Բնակարանների և ընդհանրապես անշարժ գույքի գները մայրաքաղաքի այս հատվածներում անհամեմատ բարձր են, երբեմն հասնում են աշխարհի թանկարժեք քաղաքների բնակարանների գներին։

Սովորաբար թանկարժեք բնակարանային շուկայում տեղի ունեցող միտումները ժամանակի ընթացքում իրենց ազդեցությունն են ունենում ամբողջ շուկայի վրա։ Դատելով կադաստրի կոմիտեի տվյալներից՝ առայժմ Երևանի բնակարանային շուկայի այլ հատվածներում կարծես այդ ազդեցությունը նկատելի չէ, բայց դա չի նշանակում, թե այն ընդհանրապես չկա։

Բնակարանային շուկայի պատկերը վերջին շրջանում այնքան է աղճատվել, որ թացն ու չորը խառնվել է իրար։ Տպավորություն է, թե շուկան գտնվում է ակտիվության բարձր աստիճանի վրա։ Սակայն դա շատ դեպքերում թվացյալ կամ պարզապես վիճակագրական ակտիվություն է՝ կապված կառուցված նոր բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ։

Դրանով է պայմանավորված, որ երբեմն-երբեմն Երևանի տարբեր վարչական շրջաններում պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է բնակարանների առք ու վաճառքի գործարքների բազմակի անգամներով աճեր։

Այս հանգամանքն ուղղակի ազդեցություն է թողնում վիճակագրության վրա, բայց միայն այդքանը։ Դրանք առք ու վաճառքի գործարքներն են, որոնք ըստ էության կնքվել են ոչ թե հիմա, այլ երեք, գուցե չորս տարի առաջ։

Այս առումով արձանագրվող բնակարանային շուկայի ակտիվությունը խիստ հարաբերական է, և դրանով անիմաստ է դատել տեղի ունեցող զարգացումների մասին։ Շուկայի իրական պատկերը թաքնված է այդ գործարքներից դուրս։ Եթե դրանք հանենք՝ չի բացառվում, որ պաշտոնապես գրանցվող ակտիվությունից ոչինչ չմնա, կամ նույնիսկ ակտիվության անկում ունենաք։

Բայց սրան չէ, որ ուզում ենք անդրադառնալ։ Հուլիսին Երևանի՝ ինչպես Կենտրոնում, այնպես էլ՝ Արաբկիրում կադաստրի կոմիտեն արձանագրել է բնակարանների էժանացում։ Խոսքը միջին գների նվազման մասին է։

Նախկինում թե՛ Կենտրոնի, և թե՛ Արաբկիրի տարբեր գոտիներում գնային տատանումներ, այդ թվում՝ իջեցումներ, եղել են, բայց երկար ժամանակ արձանագրված թանկացումից հետո, առաջին անգամ է, որ նվազում են միջին գները։

Հուլիսին՝ նախորդ ամսվա համեմատ, Կենտրոնում բնակարանների միջին գինը նվազել է 1,3 տոկոսով։

Նվազումը տեղի է ունեցել առաջին, երկրորդ և երրորդ ամենաթանկ գոտիներում։

Արձանագրված 1,3 տոկոսը բավական լուրջ գնանկում է Կենտրոնի համար։

Եթե հունիսին բնակարանների միջին գինը Երևանի այս հատվածում, ըստ Կադաստրի կոմիտեի, մեկ քառակուսու համար 911,5 հազար դրամ էր, հուլիսին դարձել է 900 հազար։

1,3 տոկոսանոց նվազումը Կենտրոնի բնակարանային շուկայի վրա նստել է 11,5 հազար դրամ։

Մեկ ամսում այս հատվածում բնակարանները, յուրաքանչյուր մետրի հաշվով՝ 11,5 հազարով էժանացել են, չնայած դեռևս շարունակում են անհամեմատ ավելի թանկ լինել նախորդ տարվանից։

Տարբերությունը յուրաքանչյուր մետրի համար հասնում է 66,5 հազար դրամի։

Պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա հուլիսին Կենտրոնում բնակարանների միջին գները 833,5 հազար դրամ էին կազմել։

Բնակարանների միջին գները հուլիսին նվազել են նաև թանկությամբ Երևանի երկրորդ հատվածում՝ Արաբկիրում։ Այստեղ միջին գինն իջել է 0,7 տոկոսով։

Մեկ ամսում Արաբկիրում յուրաքանչյուր մետրի հաշվով բնակարանային շուկան էժանացել է 4,5 հազար դրամով։ Հունիսին միջին գինը 633 հազար էր, հուլիսին դարձել է 628,5 հազար

Երևանի մյուս բոլոր վարչական տարածքներում, որտեղ բնակարանները համեմատաբար ավելի էժան են, քան Կենտրոնում և Արաբկիրում, միջին գները շարունակել են բարձրանալ, երբեմն՝ նաև բավական ակտիվ։

Սա արդյո՞ք նշանակում է, որ պահանջարկը թանկ բնակարանային շուկայից աստիճանաբար տեղափոխվում է համեմատաբար ավելի էժան հատվածներ։

Կարելի է այդպես ասել, բայց նման կարճ ժամանակահատվածի համար դժվար է միանշանակ նման պնդում անել։ Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով է այդպես։ Ամեն դեպքում, գնային խզվածությունը, որը կա թանկ բնակարանային շուկայի, հատկապես՝ Կենտրոնի բնակարանների պարագայում, ինչ-որ պահից ազդելու է պահանջարկի վրա։

Այդ պահը եկե՞լ է, թե՞ դեռևս գործ ունենք ժամանակավոր երևույթի հետ, կերևա առաջիկայում։

Հայտնի է, որ ինչպես Կենտրոնի, այնպես էլ Երևանի և ընդհանրապես Հայաստանի ամբողջ բնակարանային շուկան՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ, վերջին տարիներին գտնվել է գնաճային ուժեղ ճնշման տակ։ Այդ ազդեցությունների հետևանքով՝ ունենք գերարժևորված գներ, որոնք ինչ-որ պահից նվազելու են։ Մինչև հիմա դա զսպվել է՝ ինչպես եկամտային հարկի վերադարձի, այնպես էլ՝ այլ պատճառներով, նաև վարչական միջամտություններով, հատկապես շինարարության արհեստական թանկացման միջոցով։ Բայց արհեստական ճանապարհով ու վարչական լծակներով անհնարին է շուկան անվերջ պահել գնաճային բարձր միջավայրում։ Հատկապես որ, շուտով վերանալու են դրա վրա ազդող առաջնային գործոնները։ Փոխարենը՝ մեծանում է ճնշումը հակառակ ուղղությամբ, որի արտահայտություններից մեկն էլ բնակչության եկամուտների աճի տեմպի թուլացումն է, երբեմն՝ անկումը։

Ամեն ինչ տանում է նրան, որ այս երևույթն առաջիկայում կխորանա՝ կապված՝ ինչպես տնտեսական գործընթացների, այնպես էլ՝ այն հիմնական գործոնների հետ, որոնք վերջին 2-3 տարիներին դարձել էին բարձր եկամուտների գեներացման հիմնական աղբյուրը։ Բնակարանային շուկայի պահանջարկի ու գների վրա էական ազդեցություն թողած որոշ տնտեսական հատվածներում արդեն ունենք՝ ինչպես ակտիվության անկում, այնպես էլ՝ եկամուտների և ընդհանրապես զբաղվածության կրճատում։

Եթե այս երևույթը խորանա ու ընդգրկի նաև տնտեսության այլ հատվածներ, ինչի հավանականությունը գնալով մեծանում է, ապա դա ոչ միայն անշարժ գույքի շուկայում, այլև այն բոլոր հատվածներում, որոնք ներգրավված են այս պրոցեսների մեջ, լուրջ ցնցումներ կառաջացնի։ Որոշ ահազանգեր արդեն հնչում են, բայց ընդհանուր իրավիճակն առայժմ հաջողվում է կառավարելի պահել։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչքա՞ն կշարունակվի։

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Արշակ Սրբազանը կարևոր ակնարկ է արել․․․ Անժելա Թովմասյան (video) Առջիկա օրերի եղանակը ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին Ինչպես են փախչում Սրբազանները գյումրեցիներից (video) Մոլոգարը լրջորեն լծվել է հայերի դավանափոխության գործին․ Ստեփան Դանիելյան Վարդենիսի տներից մեկում մահացածը զինծառայող է Փաշինյանի նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողելը․ Տաթևիկ Հայրապետյան #ՀԻՄԱ․ «ՍԿԱՆԴԱԼ․ Նիկոլը Բաքու ուղղաթի՞ռ է ուղարկել»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ինչու՞ Անահիտ Մանասյանը Փաշինյանի հետ չի մասնակցում եկեղեցիներում պիղծ պատարագներին» (video) Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Նիկո՛լ, տեսա՞ր, որ Միքայել Սրբազանը կարող է դա անել․ Անժելա Թովմասյան (video) Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոններ բախվել են իրար Սուրբ Գր․ Լուսավորիչ եկեղեցում աղոթք կբարձրացվի ապօրինի ազատազրկված եպիսկոպոսների համար Բանդիտական հարձակում է եղել Միհրան Հակոբյանի վրա․ նա վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ․ փաստաբան Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի 2 հասցեներով գործող կայքերի գործունեությունը Եթե եկեղեցիում օրհներգը հնչի, կխեղաթյուրվի պատարագի իմաստը, եկեղեցին անջատ է պետությունից․ Տեր Մուշե Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկած ծրագիրը Yeni Şafak. Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից ՀՀ եկեղեցիների բակում եկեք Արցախի դրոշը դնենք ու Արցախի հիմնը հնչեցնենք․ արձագանքում է Տեր Վրթանեսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի խայտառակ գրքում գրված էր՝ եկեղեցին հիմնադրվել է պետության կողմից Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, Աստված չանի՝ ՔԿՀ-ների 24-րդը մահը նա լինի (video) «Սրբուհի Գալյանի խայտառակ պատասխանը՝ Միքայել Սրբազանին անհապաղ վիրահատելու հարցին» (video) Ոստիկանապետն ու «զոնտիկ բռնողը»․ ինչպես լրագրողը հարցերով «նեղը գցեց» ոստիկանապետ Ղազարյանին (video) Տարվերջյան միջոցառմանը, որին նախատեսում եք մասնակցել ամբողջ կոլեկտիվով, անպայման նախարարից հարցրեք՝ ինչպե՞ս է նախարարությունը կանխելու կառավարման ստեղծվող խառնաշփոթը. Անուշ Պողոսյան Ոսկե հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության համար․ Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am