Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին երկրում լուծել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրները

ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի վերաբերյալ հրապարակային հայտարարությունը, որն ընդունվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԵԿ) 2024 թվականի հուլիսին կայացած լիագումար նիստում։ Այս մասին ասվում է ԵԽ-ում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ


«Մենք ցավում ենք Ադրբեջանի իշխանությունների և ԽԿԵԿ-ի միջև համագործակցության բացակայության համար և կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերսկսել կառուցողական երկխոսությունը կոմիտեի հետ:

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ լուծել Կոմիտեի հայտարարության մեջ բարձրացված հարցերը՝ իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան, ներառյալ նրանք, որոնք Ադրբեջանը ստորագրել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ։


ԵՄ-ն անհանգստացած է Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ձերբակալությունների առիթով, որոնք մեծացնում են անցյալ տարվանից անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների մտահոգիչ միտումը:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել թափանցիկություն և պատշաճ իրավական ընթացակարգ, ինչպես նաև արժանապատիվ և անվտանգ պայմաններ բոլոր կալանավորների համար, ներառյալ նրանց լիարժեք հասանելիությունը առողջապահական և անկախ իրավաբանական ծառայություններին, ինչպես նաև լուծել լուրջ հիմնախնդիրները՝ կապված խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հետ:

Եվրամիությունը հանձնառու է շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ համագործակցության բոլոր առանցքային ոլորտներում, ներառյալ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ համաձայն ընդհանուր միջազգային պարտավորությունների:

Հայտարարությանը միացել են Հայաստանը, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն և Միացյալ Թագավորությունը։

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին ավելացել է մոտ 82 միլիոնով Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է սահմանափակել մարդկանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում․ Աբրահամյան Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին «Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է»․ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը Լիբանանի բանակի ղեկավարը ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանին պարգևատրել է ԶՈՒ «Գնահատանքի» մեդալով Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Գալստյան Եռաբլուրում դեկտեմբերի 31-ին, ժամը 19։00-ին արարողություն տեղի կունենա Մինչև Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը. Վարդան Օսկանյան 18+․ «Հայհոյողներդ են շատացել, այ․․․»․ Ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջի տակ Հոսանքը 2025-ին չի թանկանա 58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան «Որքան քիչ են իրական հաջողությունները ռազմի դաշտում, այնքան Կիևի ռեժիմը փորձում է փոխհատուցել դրանք վիրտուալ նվաճումներով»․ Սալդո Օրենքի խախտմամբ դեղերի ներմուծման և իրացման համար տնտեսվարողի նկատմամբ ավելի քան 196 մլն դրամ տույժ է կիրառվել ԿԳՄՍՆ ենթակայության թատրոններում տոնական ներկայացումների ժամանակացույց Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն․ Politico Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հաջողությամբ վիրահատվել է Մաhաgել է կոմպոզիտոր Գևորգ Հովաննիսյանը Դանակաhարություն հացկերույթի ժամանակ․ ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության հանգամանքները․ ՔԿ Արման Ալավերդյանը ՀՀ տնտեսության Թալեաթ փաշան է (video) Ալիևը Պուտինին ասեց՝ դու «քցող» ես․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը զգում է, շուտով Ադրբեջանը պայթելու է․ Նահապետյան (video) Նիկո՛լ, խոզերդ առ ու ռադ եղի մեր երկրից․ մանկավարժ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am