Սևանում ձկնորսները հшրձшկվել են պարեկների վրա, հայհոյել, մետաղյա ձողով փորձել հարվածել պարեկին, նավակը շրջել նրա վրա

Սեպտեմբերի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկ Օհանյանը ժամը 07։15-ի սահմաններում Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում, Սևանա լճի վրա նկատել են ձկնորսությամբ զբաղվող նավակ, որը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Վարդան Նավասարդյանը, ումից պահանջել են ներկայացնել ձկնորսության վերաբերյալ փաստաթուղթ, սակայն վերջինս հայտնել է, որ հայտ է ներկայացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, դեռևս չի ստացել համապատասխան լիցենզիա և ավելացրել է, որ իր նավակը տեղից չի շարժվելու, մինչև նշված վայր չներկայանան «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Քիչ անց նշված վայր են ժամանել Ծովագյուղ գյուղի մի խումբ բնակիչներ, որոնք վիճաբանել են պարեկների հետ, խոչընդոտել նրանց կողմից իրականացվող գործողությունները, հայհոյանքներ հնչեցրել ու այդ ընթացքում փորձել են հիշյալ նավակը հրելու միջոցով կրկին մտցնել Սևանա լիճ:

Հանդիպելով պարեկների դիմադրությանը ներկաներից 1 անձ մետաղյա խողովակով 2 անգամ փորձել է հարվածել, ինչպես նաև փորձել են նավակը շրջել պարեկի վրա, որի ընթացքում ՊԾ կարգախմբից Դանիելյանը և Օհանյանը կիրառել են «օդամղիչ պղպեղ»՝ խողովակով հարվածել փորձող անձի վրա:

Վիճաբանության ընթացքում վերջիններս ՊԾ ծառայողների հասցեին հնչեցրել են սպառնալիքներ: Հիշյալ անձանց գործողությունների արդյունքում չի հաջողվել լողամիջոցը և նավակում առկա ձկները տեղափոխել բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված դեպքի մասնակիցներ են հանդիսանում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Արսեն Նավասարդյանը, 51-ամյա Գարուն Գ․-ն, 51-ամյա Ազատ Հայրապետյանը, 65-ամյա Սամվել Խալաֆյանը, 29-ամյա Տիգրան Ն․-ն:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 15։30-ի սահմաններում նշված լողամիջոցը, 25 հատ ընդհանուր 11 կգ քաշով «Սիգ» տեսակի ձկներով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

դիտվել է 150 անգամ
Լրահոս
ԱԺ փոխխոսնակի կինը «դաչա» է գնել՝ կասկածելի էժան գնով «Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել». ՔՊ-ականը՝ եկեղեցու վերաօծմանը մասնակցելու մասին ԱՊՀ երկրների զինվորականները ՀՕՊ–ին վերաբերող հարցեր կքննարկեն Բելառուսում Լիբանանի հիվանդանոցները միացել են արտակարգ իրավիճակների ռեժիմին՝ փեյջերների դետոնացիայից հետո Երևան-Գյումրի ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել Ֆրանսիայի առաջին տիկինը նկարահանվել է Netflix-ի հանրահայտ «Էմիլին Փարիզում» սերիալում Փեյջերների մասսայական պայթյուն Լիբանանում (տեսանյութ) Կիբերհարձակման հետևանքով Լիբանանում «Հեզբոլլահի» հարյուրավոր անդամներ են տուժել Կիրանցում փոխհատուցումից հրաժարվածները 11-ից դարձել են 7 Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինան կորցրել է 14 200 զինվորական․ ՌԴ ՊՆ Իրանի դեսպանը վիրավորում է ստացել Լիբանանում 61 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով Ռուսաստանն աջակցում է «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցում Իրանի քաղաքականությանը Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա Իրանում ավտոբուս է շրջվել. 10 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել Ահազանգ. Աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերի փոխհատուցման հարցը շարունակում է մնալ չլուծված ՀՀ քաղաքացիներն իրենց վրացական մեքենաներով Բավրայից կարող են մտնել ՀՀ առանց գրավի` Վրաստանում կացության վկայականի հիման վրա Վրաստանի սահմանապահները արգելել են Արսեն Խառատյանի մուտքը երկիր Պուտինն ու Օվերչուկը հաստատեցին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «կենդանի» է, իսկ Արցախի թեման փակված չէ․ Բենիամին Մաթևոսյան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայունություն կբերի տարածաշրջանին. Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը Գլոբալ խաղաղության կոչ անող Ադրբեջանին մեղադրում են կեղծավորության համար. The Guardian-ը հիշեցրել է 100,000 արցախցիների տեղահանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am