Մայր տաճարում կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա. գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյան

Սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Ս. Էջմիածնի մայր տաճարը: Այն վերականգնված է հիմնատակներից մինչև գմբեթի խաչը: Սուրբ Էջմիածինը արտառոց կառույց է, այն ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է և Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստը, այլև համամարդկային նշանակության բացառիկ հուշարձան, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Հիշեցնենք, որ Մայր տաճարի վերականգնումը տևեց 7 տարի։

Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը «Շողակաթ»-ի «Հազարամյակ» հաղորդման ժամանակ ասել է, որ ի սկզբանը խնդիրը դրված էր արտաքին ծավալների, հիմնականում ծածկասալերի վերանորոգման հարցը, սակայն հետազոտական աշխատանքների ընթացքում, որին ներգրավվել են Հայաստանի լավագույն մասնագետները՝ ճարտարապետներ, ճարտարագետներ, նաև ուսումնասիրվել է Սեյսմիկ կենտրոնի կողմից, բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ տաճարի ֆիզիկական վիճակի հետ կապված։

«Երկմտանքի առաջ կանգնեցինք՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները չենք կարող սահմանափակվել արտաքին ծավալներով ու ծածկերով, ավելի վատթագույն վիճակում են նաև ներքին ծավալները, հիմնական կրող համակարգը՝ սյուներ, կամարներ, գմբեթ, թաղեր, դրանք, կարելի էր բնորոշել, որպես եկեղեցու կմախք։ Վստահեցնում եմ ձեզ՝ կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա։

Հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ կոտրվածքներ ունեցող կմախքի վրա ոնց որ վիրակապ էր արված որմնանկարների ու սվաղի շերտ։ Այդպիսն էր Մայր տաճարի ընդհանուր ծավալային վիճակը»,- նշել է ճարտարապետը։

Նա նշեց, որ Մայր տաճարի վերականգման նախագիծը հաստատվել է ԿԳՄՍ նախարարության, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Հիմնական ռեստավրացիոն նյութերը՝ ներարկման, ջրամեկուսացման, շաղախային նյութեր, ներկրվել են Իտալիայից։ Մասնագետը բացատրեց, որ վերականգնման համար նախատեսված նյութերը պետք է համահունչ լինեն նախնական նյութին. օրինակ, եթե պատմական պատը կառուցված է քարով և կրաշաղախով, վերականգնող մասնագետները պարտավոր են վերականգնել կրաշաղախային կապակցանյութով, բայց Հայաստանում, շատ երկրներում այդ կրաշաղախային կապակցանյութի արտադրություն չկա, այդ իսկ պատճառով ներկրվել է Իտալիայից։

Ճարտարապետը վստահեցրել է, թեև ահազանգերին, թե ինչպես կարելի է 7 տարի Մայր տաճարը փակ պահել, բայց այն հսկայածավալ աշխատանքները, որոնք արվել են, նույնիսկ 7 տարին սեղմ ժամկետ է։

Վերականգնվել են նաև Մայր տաճարի որմնանկարները, պատկերազարդ տարածքները, որոնք կազմում են 2600 քմ։

«Ավելի քան 500 քմ որմնանկարների մակերես մեծագույն բծախնդրությամբ, առանց վնասելու, մասնագիտորեն հանվել են պատերից, կամարներից, թաղերից, մշակվել, վերամշակվել, նույն ձևով անվնաս վերատեղադրվել։ Աննախադեպ երևույթ է իր ծավալով։ Հերոսական գործ է արվել։ Մնացած 2000 քմ հենց տեղում են մաքրվել, վերականգնվել»,- ասել է Ամիրան Բադիշյանը։

Նա ընդգծել է, որ այս 7 տարիների ընթացքում տաճարի վրա իրականացվել է թույլատրելի առավելագույնը որոշակի վերապահումներով, որը տաճարի հիմնականում ողնաշարի առողջացման խնդիր է լուծել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մայր Տաճարի պատմությունը

Բացառիկ է Մայր Տաճարի նշանակությունն ու առաքելությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր, մշակութային և քաղաքական կյանքում: Այն կառուցել է հայոց առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը` համաձայն իր տեսիլքի, ըստ որի, Աստծո Միածին Որդին իջել է երկնքից և ոսկե մուրճով հարվածել գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է վեր խոյանա Միածնաէջ Տաճարը։
Մայր Տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականի օգոստոսին:

Տաճարի օծումն իրականացվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և անվանվել Աստվածածնի անունով: Այդ իսկ պատճառով Մայր Տաճարի տոնը նշվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը: Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ` Կաթողիկե (ընդհանրական) Սուրբ Էջմիածին։

Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքին բազմիցս ենթարկվել է վերանորոգության, սակայն Տաճարի հիմնական տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին․ «Չորս սյուների խաչերի վրա իրար կապվեցին զարմանատեսք կամարներ, և դրանց վրա տեսա գմբեթաձև խորանազարդ ամպեղեն շինվածք՝ աստվածակերպ ու զարմանալի...»:

«Պատմության հոլովույթում բազմաթիվ փորձությունների և արհավիրքների է դիմագրավել Կաթողիկե Սուրբ Էջմիածինը, սակայն այսօր ևս կանգուն է իր անանց վեհությամբ՝ աշխարհի տարբեր ծագերից իր գիրկը կանչելով աշխարհասփյուռ հայորդիներին՝ առ միաբանություն ի Քրիստոս և առ հայրենիք»,- նշում են Մայր Աթոռից։

դիտվել է 193 անգամ
Լրահոս
ԱԺ փոխխոսնակի կինը «դաչա» է գնել՝ կասկածելի էժան գնով «Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել». ՔՊ-ականը՝ եկեղեցու վերաօծմանը մասնակցելու մասին ԱՊՀ երկրների զինվորականները ՀՕՊ–ին վերաբերող հարցեր կքննարկեն Բելառուսում Լիբանանի հիվանդանոցները միացել են արտակարգ իրավիճակների ռեժիմին՝ փեյջերների դետոնացիայից հետո Երևան-Գյումրի ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել Ֆրանսիայի առաջին տիկինը նկարահանվել է Netflix-ի հանրահայտ «Էմիլին Փարիզում» սերիալում Փեյջերների մասսայական պայթյուն Լիբանանում (տեսանյութ) Կիբերհարձակման հետևանքով Լիբանանում «Հեզբոլլահի» հարյուրավոր անդամներ են տուժել Կիրանցում փոխհատուցումից հրաժարվածները 11-ից դարձել են 7 Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինան կորցրել է 14 200 զինվորական․ ՌԴ ՊՆ Իրանի դեսպանը վիրավորում է ստացել Լիբանանում 61 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով Ռուսաստանն աջակցում է «Ադրբեջանի հետ միջանցքների և կապի ուղիների» հարցում Իրանի քաղաքականությանը Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա Իրանում ավտոբուս է շրջվել. 10 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել Ահազանգ. Աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերի փոխհատուցման հարցը շարունակում է մնալ չլուծված ՀՀ քաղաքացիներն իրենց վրացական մեքենաներով Բավրայից կարող են մտնել ՀՀ առանց գրավի` Վրաստանում կացության վկայականի հիման վրա Վրաստանի սահմանապահները արգելել են Արսեն Խառատյանի մուտքը երկիր Պուտինն ու Օվերչուկը հաստատեցին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «կենդանի» է, իսկ Արցախի թեման փակված չէ․ Բենիամին Մաթևոսյան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայունություն կբերի տարածաշրջանին. Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը Գլոբալ խաղաղության կոչ անող Ադրբեջանին մեղադրում են կեղծավորության համար. The Guardian-ը հիշեցրել է 100,000 արցախցիների տեղահանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am