Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, վաղը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 11։30-ին կշարունակվի ՍԴ նախկին նախագահ․ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը, որի ընթացքում Թովմասյանը կներկայացնի իր պաշտպանական ճառը։ Այն արդեն 2 օր է ներկայացնում է, այն է, թե ինչպես է 2019 թվականի մայիսի Նիկոլ Փաշինյանը հրահանգել փակել բոլոր դատարանների մուտքերը, այդ թվում՝ ՍԴ-ի։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։