Տպավորիչ կլիներ՝ մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է. Հրայր Թովմասյան

Տպավորիչ կլիներ, մտնեի դատարան, պահեի մաքուր թուղթ ու համարեի՝ պաշտպանական ճառս ավարտված է: Այս մասին, յսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթացող դատավարության ժամանակ հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, ով հանդես է գալիս պաշտպանական ճառով:

«Ո՞րն է պաշտպանական ճառի նպատակը: Դասական իմաստով պաշտպանական ճառի նպատակը դատավորին քո անմեղության մեջ համոզելն ու դատախազների բերած հիմնավորումները հերքելն է, բայց արդյո՞ք այս դեպքում էլ է այս նպատակը»,- նշեց նա:

Թովմասյանի խոսքով, եթե նպատակը դա է, ապա այս դատավարությունը սկսելուց, ինքն այդ նպատակին արդեն հասել է, առանց որևէ խոսք ասելու, որովհետև բոլորն ամեն ինչ գիտեն:

«Չի կարելի մտնել 10-րդ դասարան և երկար-բարակ համոզել, որ 1+1=2, կամ մտնել իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների մոտ ու հիմնավորել, որ սահմանադրական իրավունքն իրավունքի ճյուղ է։ Բոլորը դրա մասին գիտեն։ Ինձ մոտ տպավորություն է, որ բոլորն ամեն ինչ գիտեն, դե եթե բոլորն ամեն ինչ գիտեն, ապա ինչ պետք է անեն։ Լռեն, ոչինչ չասեն։

Խորհրդային տարիներին այլախոհներն այսպիսի (մաքուր) թղթեր էին փակցնում, և երբ այդ մարդկանց հարցնում էին, թե ինչ եք ուզել գրել և ինչու չեք գրել, ասում էին՝ ամեն ինչ գրված է։ Կարող էի նույն բանն այստեղ անել, բայց չեմ անում, որովհետև իմ խոսքը ում պետք է ուղղված լինի՝ դատավորին ու մեղադրողին, իրենք իմ պաշտպանական կողմի ճառերի ժամանակ անհաղորդ էին այս ամեն ինչին։

Դատարանն այդ խոսքին հաղորդակից էր դառնում միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր հենց դատարանին։ Մեղադրող կողմն այս դատաքննությանն ի սկզբանե եկել է մի նպատակով՝ կանխորոշված, որ ինչ կա Հրայր Թովմասյանի օգտին, նրա անմեղությունը հիմնավորող, նրան մեղսագրվող փաստերը հերքող, դրանք բոլորը կեղծիք են և գոյություն ունենալ չեն կարող»,-իր ելույթում հայտարարեց Հրայր Թովմասյանը։

Նա նշեց, թե եթե ընտրություն կատարելու իրավունք ունենար երկու բանի միջև՝ հանցագործություն է կատարել և իր նկատմամբ կայացվելու է մեղադրական դատավճիռ և այն դատավարության միջև, ինչը հիմա տեղի է ունենում, ապա նա կնախընտրեր առաջինը։

«Տարօրինակ ոչինչ չկա, որովհետև առաջին դեպքում բացասական հետևանքներ կրողը ես կլինեի, իսկ այս դատավարության տուժողներն ու բացասական հետևանքներ կրողներն անթիվ ու անհամար են։ Այս դատավարությունը սկզբից մինչև վերջ որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ»,-ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով՝ այս դատավարության սկիզբը, ընթացքը, ավարտը շատ ավելի խորքային են, ու այս դատավարության ավարտից էլ դրա հետևանքներն էլ ավելի են խորանալու։

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Փաշինյանենք Շաքիում զինված ադրբեջանցուց վիրավորում ստացած կնոջ դեմ նոր արշավ են սկսել․ Վարդանով (video) Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները չափազանց մեծ են, իսկ մարդկային և ազգային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ 12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները Փաշինյա՛ն, շանս չունես․ Պուտինը վրեդ «թքելու ա, ու․․․»․ Մանուել Մանուկյան (video) Սա ժողովրդավարություն չէ. Ռոբերտ Ամստերդամ «Քոչարյան Անդոյին քացով ծեծել են ու լարել»․․․ պահեստազորի սպա (video) «Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը». Վելայաթին՝ Փաշինյանին Սամվել Կարապետյանին չե՛ք վախեցնի․ գիտեք՝ ում դեմ եք պատասխան տալու․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Երևանում ձյուն կտեղա Երբ արդարադատությունն ընտրովի է. այս շինծու քրեական գործը չի կարող անվերջ շարունակվել. Իվետա Տոնոյան «Փաշինյանին գցել են փակուղի․․․»․ Մարիաննա Ղահրամանյան (video) Եղբորը այցի կգնա Փաշինյա՛ն, ջանքերդ ջուրն են գնալու, մեզ հետ կապված ձախողվել ես․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ալիևից նամակներ է ստացել Փաշինյանը․․․ առաջիկայում կտեսնեք․ Ռուբեն Մխիթարյան (video) Փաշինյանը շատ վտանգավոր 2 հայտարարություն է արել․ Ալիևից ճնշումները նոր թափ են ստանում․ Հոխիկյան (video) ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, վե՛րջ․ Նիկոլ Փաշինյան (video) «ՀԷՑ-ը ո՞նց կարող էին թալանել»․ Փաշինյանը պատասխանում է Նարեկ Կարապետյանին (video) Ի՞նչ եք անում, որ այս մարդիկ չմшհшնան․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Փաշինյանը խոսեց Սամվել Կարապետյանի նկատմամբ ճնշումների և իր հաջորդ քայլերի մասին (video) «Ձեր հարցին չե՛մ պատասխանի»․ լարված երկխոսություն Փաշինյանի և լրագրողի միջև (video) «Այլընտրանք չունեմ․․․»․ Փաշինյանը խնդրու՞մ է Պուտինին (video) ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան Ընդդիմադիրները հանրային ճնշմամբ ձեզ կհեռացնե՞ն․ Փաշինյանի արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am