Կլանի բարդ «խաղերը»

Երեկ Ադրբեջանի հատուկ ծառայությունները վնասազերծել են խմբավորում, որը ծրագրել էր ահաբեկչական գործողություն իրականացնել հոկտեմբերի 28-ին Բաքվում ընդդիմության հանրահավաքի ժամանակ: «Պարզվել է, որ մի խումբ անձիք, ովքեր ենթարկվում են կրոնական-ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությանը, որը գործում է Ադրբեջանի սահմաններից դուրս, ահաբեկչությունների իրականացման նպատակով պատրաստել են պայթուցիկ սարքեր և փորձարկել դրանք Լոկբատան բնակավայրի տարածքում (Բաքվից ոչ հեռու)»,-ասվում է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում։ Գրոհայինները սպանվել են ձերբակալության ժամանակ, քանի որ ուժայիններին դիմակայություն են ցուցաբերել և կրակ բացել նրանց վրա։ Մինչ Բաքվում խառը ժամանակներ են՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն նախատեսում է մեկնել Ադրբեջան: Ծրագրված է, որ նրա այցը տեղի կունենա՝ հոկտեմբերի 30-ին: Նազարբաևը կմասնակցի Բաքվում հոկտեմբերի 30-ին կայանալիք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հանդիսավոր բացման արարողությանը: Բաքվում օրերս անցկացվեց ռազմական համագործակցության հարցով ադբեջանա-իրանական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Ըստ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պատվիրակության հետ, որը գլխավորել է Իրանի պաշտպանության փոխնախարար, աշխատանքային խմբի ղեկավար, գեներալ-մայոր Հոջաթոլլահ Ղորեյշին։ Գոհունակություն արտահայտելով ռազմական ոլորտում համագործակցության ներկայիս վիճակի վերաբերյալ՝ Ղորեյշին նշել է այդ հարաբերությունների զարգացման մեջ ռազմական մասնագետների փոխադարձ այցերի նշանակությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում ռազմա-քաղաքական իրավիճակին, այդ թվում ԼՂ խնդրին, հյուրն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տեղեկացնելով, որ Իրանը մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Հանդիպմանը կայացել է նաև կարծիքների փոխանակություն ռազմական ոլորտում, Կասպից ծովի ավազանում անվտանգությանն առնչվող հարցերում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերում համագործակցության ընթացիկ վիճակի շուրջ։ Իսկ Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին միանալու վերաբերյալ, որը պետք է միավորի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։ Բանակցությունների մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը։ «Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Պակիստան կատարած այցի ժամանակ կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պակիստանյան Գվադար նավահանգստի, իսկ այնուհետև Չին-պակիստանյան տնտեսական միջանցքի հետ միավորելու հարցը, քանի որ դա Ադրբեջանի համար հասանելիություն կապահովի դեպի Չինաստան»,-ասել է դեսպանը։ Դեսպանի խոսքով՝ այն բանից հետո, երբ պատրաստ լինի Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին, որը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս, Ադրբեջանն ուղիղ երկաթուղային միացում կստանա Պակիստանի հետ, քանի որ ինքն ու Իրանն արդեն կապված են երկաթուղիով։ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է միավորելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ։ Առաջին փուլում միջանցքով ծրագրվում է փոխադրել տարեկան 5 մլն տոննա բեռ, իսկ հետագայում՝ավելի քան 10 մլն տոննա։ Իսկ դեկտեմբերին Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները Բաքվում եռակողմ ձևաչափով հանդիպում կանցկացնեն։ «Երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Բաքվում կկայանա մոտավորապես դեկտեմբերի երկրորդ կեսին։ Այժմ եռակողմ հանդիպման ժամկետը հստակեցվում է»,-հայտնում են ադրբեջանական գործակալությունները՝ հղում անելով Բաքվում իրանական դեսպանատան ներկայացուցչին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am