Մոսկվան մեկ օր առաջ ինչ անակնկալ կմատուցի

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին օրերս հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը անցյալ շաբաթ Տալլինում: Պատասխանելով Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին, որն առնչվում էր փաստաթղթի ստորագրման հարցով Հայաստանում առկա որոշակի մտավախություններին, Հանը հայտարարել է․ - «Ուզում եմ սկզբից ևեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, և գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որևէ քննարկում չկա»: Հանձնակատարն ընդգծել է, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը նման համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ, և սա կարող է օրինակ ծառայել նաև մյուսների համար: «Ի դեպ՝ այն ազդակները, որ ես ստացել եմ նաև հարևաններից՝ նրանք դրա հետ խնդիր չունեն, կամ առնվազն՝ ընդունում են այս համաձայնագիրը: Սա կարևոր է, քանի որ առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրվում Եվրասիական միության անդամ պետության հետ, և դա ցույց է տալիս, որ հնարավոր է լինել Եվրասիական միության անդամ, և միևնույն ժամանակ՝ հեռուն գնացող համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Սա ապացուցում է, որ համակեցությունը հնարավոր է», - նշել է նա: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, իր հերթին, իր ֆեյսբուքյան էջում այսօր հաստատել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, և այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Այսպես, Երևանն ու Բրյուսելը վերահաստատում են, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին: Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցող հանձնակատարն ընդգծել է, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը նման համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ, և դա կարող է օրինակ ծառայել նաև մյուսների համար․ «Ի դեպ, այն ազդակները, որ ես ստացել եմ նաև հարևաններից, նրանք դրա հետ խնդիր չունեն, կամ առնվազն՝ ընդունում են այս համաձայնագիրը: Սա կարևոր է, քանի որ առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրվում Եվրասիական միության անդամ պետության հետ: Եվ դա ցույց է տալիս, որ հնարավոր է լինել Եվրասիական միության անդամ, և միևնույն ժամանակ՝ հեռուն գնացող համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Սա ապացուցում է, որ համակեցությունը հնարավոր է», ասել է եվրոպացի պաշտոնյան: Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը նույնպես ֆեյսբուքյան էջում հաստատել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստանի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, և այդ ուղղությամբ իրականացվում են «բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները»: Պաշտոնական Երևանը ևս հաստատում է, որ փաստաթուղթը ստորագրվելու է նոյեմբերին։ Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անցյալ շաբաթվա նիստից հետո ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ամենաբարձր մակարդակով հետևյալն է՝ պաշտոնական Երևանը ծրագրում է այն ստորագրել հաջորդ ամիս Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: «Մենք մեր կարծիքը հստակ ասել ենք: Մենք նոր բան չունենք ասելու: Եթե մենք տեսնեինք, որ փաստաթղթի մեջ կա խնդիր, մենք չէինք նախաստորագրի: Պարոն նախագահը շատ հստակ նշել, որ մենք ծրագրում ենք ստորագրել», - ասել է Շարմազանովը: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանն իր ելույթում պարտավորությունների կատարման հարցին է անդրադարձել՝ նշելով, որ իրենք գումար են տրամադրելու հստակ սկիզբ և վերջ ունեցող ծրագրերի համար՝ երբ տեսնեն, որ կոնկրետ քայլը կատարվել է: Ներկա պահին, այսպիսով, Հայաստանն ու ԵՄ-ն իրենց հայտարարություններով բացառապես վստահեցնում են, որ նոյեմբերի 24-ին՝ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրելու է համաձայնագիրը: Դեռևս երեք շաբաթ կա, ակնհայտ է, որ ԵՄ-ի երկրները չեն ստեղծի այնպիսի տհաճ անակնկալներ, որոնց հիմքում խոչընդոտներ առաջանան համաձայնագրի ստորագրման շուրջ: Միակ հարցը, թերևս այն է, թե նոյեմբերի 24-ից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 23-ին, ինչ անակնկալ կարող է մատուցել Մոսկվան: Թամար Բագրատունի

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am