Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. որտե՞ղ է ապրում նա, ո՞ւմ է «պատկանում» Ջրվեժի հայտնի առանձնատունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ալեն Սիմոնյանը երեկ ԱԺ ամբիոնից կրկին «միացրեց հին սկավառակը» եւ խոսեց «նախկինների» կառուցած դղյակների մասին՝ չհիշատակելով իր ունեցվածքը: Սա եւս մեկ առիթ տվեց՝ հիշելու, թե ԱԺ նախագահ դառնալուց հետո ՀՀ երկրորդ պաշտոնյան ինչ ունեցվածք է կուտակել իր կամ իրեն փոխկապակցված անձանց անունով:

Գտել ենք Ալեն Սիմոնյանի կողմից շահագործվող դղյակը: Հիշեցնենք՝ մամուլը բազմիցս գրել է, որ Ալեն Սիմոնյանի մայրն ու եղբայր Կառլեն Սիմոնյանը 2020 թվականին` պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին, Ջրվեժում եռահարկ առանձնատուն են ձեռք բերել 215 հազար դոլարով։ Գնելուց հետո` Սիմոնյանները շքեղ վերանորոգել են այն:

Թեեւ երեկ Ալեն Սիմոնյանը փորձում էր հերքել իր առնչությունը դղյակի հետ, այնուամենայնիվ, ապացուցող լուսանկարներ կան, որ Ալեն Սիմոնյանը փաստացի բնակվում է հենց Ջրվեժի առանձնատանը, որին կից տեղադրված է ոստիկանական պահակակետ, ուր շուրջօրյա հսկողություն է իրականացվում։ Կադրերում երեւում են նաեւ հենց Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենաները:

Բացի Ջրվեժի առանձնատնից՝ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երեւանի Արշակունյաց պողոտայում կառուցվող Բյուրեղ բնակելի թաղամասում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Ալեն Սիմոնյանի՝ 2022 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրից. 53 մլն 920 հազար դրամը նշված է որպես բնակարանի ձեռքբերման գործարքի արժեք։ Բնակարանի գնման համար Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, հիփոթեքային վարկ են վերցրել ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկից». վարկի գումարը կազմել է 48 մլն 325 հազար դրամ:

Իսկ մինչ պաշտոնյա դառնալը Ալեն Սիմոնյանն ուներ ընդամենը 1 բնակարան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am