Բագրատ Սրբազանը հանդիպել է քաղաքական ուժերի հետ․ սեպտեմբերի 22-ին ամեն բան պարզ կդառնա

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները կիրակի օրը, փակ ֆորմատով, հանդիպել են քաղաքական որոշ ուժերի հետ։ Սրբազանը քաղաքական գործիչներից աջակցություն է ակնկալել եւ խնդրել է անպայման մասնակցել սեպտեմբերի 22-ի մեծ հավաքին` մարզահամերգայինում: Ասել է, որ այդ օրը կներկայացնեն իրենց ծրագիրը, անելիքները, բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։


Նշել է, որ սեպտեմբերի 23-ից սկսում են ակտիվ գործողություններ, բայց չի մանրամասնել՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, թե այլ բան։ Կիրակնօրյա հավաքին մասնակցած քաղաքական գործիչների շարքերը բավականին նոսր են եղել: Մենք գրել էինք, որ նման ֆորմատով 2 ամիս առաջ էին հանդիպել, Բագրատ սրբազանն առաջարկել էր քաղաքական խորհուրդ-խորհրդատվական մարմին ձեւավորել, որում կընդգրկվեն աջակից ուժերի ներկայացուցիչները, սակայն համաձայնության չէին եկել․ ներկաները սրբազանին առաջարկել էին հստակ գործողությունների ծրագիր ներկայացնել, որ իրենց համար պարզ լինի, թե ինչին են աջակցում։

Եւ չնայած հավաքից հետո Սրբազան շարժման էջով տեղեկացրին, թե «Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է Շարժման քաղաքական խորհրդի անդամների հետ», սակայն տեղեկացանք, որ ֆորմալ առումով խորհուրդը չի ձեւավորվել: Ասվել է՝ ամեն բան պարզ կդառնա սեպտեմբերի 22-ի հավաքին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Համալիրում հավաքվելու է Շարժման ողջ ակտիվը»։

Մանրամասները՝ այստեղ։

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am