Վերջին օրերի արցախյան տրամադրությունը ծանր է ազդել Ալեն Սիմոնյանի ու իր տերերի վրա. Բագրատ Սրբազան
Որքան ժամանակները խորանում են, այդքան այդ մարդկանց վախից բխած ցինիզմն ու լկտիության գերադրական աստիճանն արտահայտվում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հրավիրված հավաքին ասել է Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ ամդչադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արցախի վերաբերյալ:
«Խորհրդարանի նախագահի աթոռը զավթած անձը, որը հայտնի է քաղաքացիների վրա թքելով և բարոյականության հետ աղերս չունեցող հատկանիշներով, խոսել է Արցախի մասին։ Հավանաբար այս վերջին օրերի արցախյան տրամադրությունը ծանր է ազդել իր ու իր տերերի վրա, և հատուկ հրահանգ են ստացել հարձակվել այդ ուղղությամբ։
Որքան ժամանակները խորանում են, այդքան այդ մարդկանց վախից բխած ցինիզմն ու լկտիության գերադրական աստիճանն արտահայտվում են»,-ասել է նա։