Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ

Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները տրամադրվել են հունիսին, մինչդեռ Հայաստանն իր մեկնաբանություններն ուղարկել է միայն օգոստոսի վերջին ՝ մոտ 70 օր անց:
Հայկական կողմը Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանություններին համարժեք արձագանքելու փոխարեն փորձել է անտեսել խնդիրները՝ նախագծից հանելով անհրաժեշտ դրույթները:
Այս պահին նախագծի դրույթների մեծ մասը, այսինքն՝ շուրջ 80 տոկոսը, համաձայնեցված են, սակայն որոշ դրույթներ դեռևս համաձայնեցված չեն։
Բայց դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես Հայաստանն է առաջարկում ՝ նախագծից չհամաձայնեցված դրույթները բացառելու միջոցով։ Դա անընդունելի է։
Հայաստանը, որը շարունակում է տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ և փորձում է վերակենդանացնել Մինսկի խմբի աշխատանքը, որը նախկին հակամարտության ժառանգությունն է, բազմաթիվ հարցեր է առաջացնում իր իրական մտադրությունների վերաբերյալ՝ նվազեցնելով «խաղաղության համաձայնագրի» տեքստի ծավալը և կոչ անելով այն ստորագրել ցանկացած ձևով։
Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը հղում է անում մեր երկրի նկատմամբ տարածքային նկրտումներին:
Թեև Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միացնող կոմունիկացիաների բացման հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին, սակայն վերջին մոտ չորս տարվա ընթացքում դրանք չի կատարել:
Ինչ վերաբերում է երկրների տարածքներում գործընթացին օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման գաղափարներին, ապա հարկ է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում գործընթացին երրորդ կողմի ներգրավումը»,-հայտարարել է նա:

դիտվել է 375 անգամ
Լրահոս
Բագրատ սրբազանի եւ ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը մոտ 2 ժամ է տեւել. ինչ են քննարկել Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցե Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, զբոսանքի գնում ANCA-ն ողջունում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումների մասին Կապիտոլիում Հիլլի լսումները Մարզերի համաչափ զարգացումը կարևոր պայման է բնակիչների տնտեսական աճի և բարեկեցության համար․ Մհեր Մելքոնյան Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը․ Դեն Բաեր Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու Ժամկետային զինծառայողը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար արձակել է կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում․ ՔԿ Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանի ամբարտավանությունը սահմաններ չի ճանաչում Կարդացի սույն թերուսի գրառումը... ԱՄՆ դեսպանը ակնարկու՞մ է, որ պայթեցնելու են գազամուղը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել ՔՊ- ի մեռելոցը կլինի, երբ Նիկոլը պոկվի աթոռից Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում Բլինկենը զանգահարել է Ալիևին․ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար. BBC Այս քրեական գործը հարուցվել է օպերատիվ տվյալի ու «շուկայում Արտաշի հարևանների լսածի» հիման վրա. Հրայր Թովմասյան Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am