Ցավում ենք. Ալեն Սիմոնյանն առաջ է մղում ադրբեջանական թեզեր, Արցախի ԱԺ-ն ընտրվել է ժողովրդի մանդատով. Վահրամ Բալայան

Խոհրդարանում մեկնարկել է աշնանային նստաշրջանը, որի առաջին նիստն աչքի ընկավ իշխանական խմբակցության, մասնավորապես՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակաարցախյան մի շարք հայտարարություններով։

Ըստ Ալեն Սիմոնյանի, պետք է լուծարել Արցախի Ազգային ժողովը, քանի որ իր համար արցախցի պաշտոնյա գոյություն չունի։

«Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է, իրենց պաշտոնյաների որոշմամբ և իրավահարաբերությունները հնարավոր են, եթե կա երկու կողմ։ Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել, կարող եմ ՀՀ որոշ քաղաքացիների համար ընդունելություն կազմակերպել ու հարմար օր հանդիպել»,- իր խոսքում նշեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը համարում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց ու փաստաթուղթ ստորագրեց, դա Հայաստանի հաղթանակն է եղել։

Պրահայի համաձայնագիրը դա ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովող ամենավերջին ու ամենահստակ փաստաթղթերից մեկն է։

Հայաստանի իշխանությունը կստորագրի յուրաքանչյուր փաստաթուղթ, որտեղ ՀՀ ինքնիշխանությունը, սահմանները ֆիքսվում են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահը։

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունը մշտապես դեմ է եղել, որպեսզի գործի Արցախի իշխանությունը, առհասարակ Արցախ գոյություն ունենա, և սա նորություն չէ։

«Փաստն այն է, որ Արցախի ԱԺ-ն ընտրվել է ժողովրդի մանդատով, առհասարակ Արցախի իշխանությունը ժողովրդից ստացած մանդատով է գործում։ Մինչև 2025 թվականի մայիս ամիս Արցախի ԱԺ-ն ունի այդ մանդատն օգտագործելու բոլոր լիազորությունները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։

Նա նաև ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունը գրեթե նույնությամբ կրկնում է այն թեզերը, որոնց մասին խոսում է Ալիևը։

«Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները կարծում են, թե ՀՀ-ում Արցախի իշխանությունների գոյությամբ իրենց իշխանությունը վտանգվում է։ Նաև մտածում են, թե Արցախի իշխանությունները փորձում են կանխել խաղաղության գործընթացը։ Իրականության մեջ, իհարկե, նման որևէ բան չկա, պարզապես վտարանդության մեջ գործող Արցախի իշխանությունների հիմնական նպատակն է՝ պաշտպանել արցախահայության ազատ ապրելու իրավունքը՝ վերադառնալ հայրենիք ու ապրել իր բնօրրանում։ Սա որևէ բանով չի վնասում Հայաստանին, ավելին՝ խելացի իշխանություն ունենալու դեպքում Հայաստանը կարող էր սա օգտագործել արտաքին քաղաքականությունում։ Ադրբեջանը մշտապես խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ցուցադրում են քարտեզներ, որտեղ ամբողջ Սյունիքը, Սևանա լճի ավազանը, Վայոց ձորը ներկայացվում են՝ որպես ադրբեջանական։ Նույնիսկ, եթե նման քարտեզ նրանք չցուցադրեն, մենք հասկանում ենք, թե նրանց գլխավոր նպատակը որն է։

Արցախի ԱԺ-ն փակելու փոխարեն, ՀՀ իշխանությունը կարող է արցախահայերի վրադարձի հարցը դարձնել օրակարգային, հատկապես, որ միջնորդ երկրների կողմից ցանկություն կա օժանդակելու արցախահայերի վերադարձին»,- շեշտեց Վահրամ Բալայանը։

Նա նաև ընդգծեց՝ չպետք է ՀՀ-ում իշխանության մակարդակով կրկնվեն այն թեզերը, որոնք առաջ է մղում Ադրբեջանը։

«Այդ թեզերի բարձրաձայնումը ՀՀ իշխանությունների կողմից օգուտ է միայն Ադրբեջանին։ Իհարկե, Ալեն Սիմոնյանի որդեգրած մոտեցումը նոր բան չէ, առաջին օրվանից այդ մոտեցումը եղել է, մենք պարզապես դրա համար ցավում ենք»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Աղբյուր՝ 168.am

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, զբոսանքի գնում ANCA-ն ողջունում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումների մասին Կապիտոլիում Հիլլի լսումները Մարզերի համաչափ զարգացումը կարևոր պայման է բնակիչների տնտեսական աճի և բարեկեցության համար․ Մհեր Մելքոնյան Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը․ Դեն Բաեր Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու Ժամկետային զինծառայողը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար արձակել է կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում․ ՔԿ Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանի ամբարտավանությունը սահմաններ չի ճանաչում Կարդացի սույն թերուսի գրառումը... ԱՄՆ դեսպանը ակնարկու՞մ է, որ պայթեցնելու են գազամուղը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել ՔՊ- ի մեռելոցը կլինի, երբ Նիկոլը պոկվի աթոռից Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում Բլինկենը զանգահարել է Ալիևին․ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար. BBC Այս քրեական գործը հարուցվել է օպերատիվ տվյալի ու «շուկայում Արտաշի հարևանների լսածի» հիման վրա. Հրայր Թովմասյան Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման «Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ Պաշտպանը հայտարարեց՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով արդարությունը պետք է վերականգնվի Վերին Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am