Ալեն Սիմոնյանը դուրս է եկել ՀՀ-ի դեմ

1․ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն, ընդունվել է Ալեն Սիմոնյանի իշխանության օրոք՝ 2020 թ. հուլիսին: ԳՈՐԾՈՂ փաստաթուղթ

Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: ….Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման: ….Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: ….Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»։

2․ ՔՊ նախընտրական ԾՐԱԳԻՐ, ներկայացրել է Ալեն Սիմոնյանի իշխանությունը՝ 2021 թ. հունիսին, ինչի հիման վրա էլ վերստին ՀՀ քաղաքացիները քվեարկել են, և ՔՊ-ն վերստին ստանձնել է երկրի ղեկավարման գործառույթը: ԳՈՐԾՈՂ փաստաթուղթ

«….ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեծ կորուստներ են կրել: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ զոհաբերել են իրենց կյանքը հանուն սեփական հայրենիքի և ժողովրդի անվտանգության ու բարօրության:
….Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։
…. Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։
…. Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
…. Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:
3․ ՀՀ Կառավարության ԾՐԱԳԻՐ (2021-2026 թթ..), ընդունվել է Ալեն Սիմոնյանի իշխանության օրոք՝ 2021 թ. օգոստոսին: ԳՈՐԾՈՂ փաստաթուղթ

Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով:
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ….»:
4․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԾՐԱԳԻՐ, ընդունվել է 2022 թ. հոկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցած 6-րդ, հերթական համաժողովում: ԳՈՐԾՈՂ փաստաթուղթ

«….ԼՂ հիմնախնդրի կարգավորումը

Կուսակցությունը որդեգրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ, եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնա արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, եւ դրանց երաշխիքների համակարգից է բխեցվում անհրաժեշտ կարգավիճակը: Այդ համակարգը պիտի երաշխավորի, որ ԼՂ հայերը ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի եւ արցախցի: Հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն ԼՂ ներգրավվածությամբ»։

5․ Ի դեպ, ՀՀ կառավարությունը 2023 թ. դեկտեմբերի 25-ին ընդունել է որոշում, որով փոփոխության է ենթարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը: Նշյալ որոշման հավելվածները շարադրվել են նոր խմբագրությամբ, որտեղ կառավարության 2021-2026 թթ. միջոցառումների՝ Արցախին վերաբերող մասերը պայմանականորեն բաժանվել են 2 ժամանակափուլի` 2021 – 2023 և 2024-2026 թվականների:

Սա ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ, ՀԱՆՑԱՎՈՐ արարք է: Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը կառավարության որոշմամբ փոփոխելիս այն չպետք է հակասի մայր փաստաթղթին՝ Կառավարության ծրագրին: Այնինչ, Փաշինյանի կառավարությունը Արցախի մասով 2024-2026 թվականների համար ներկայացրել է բոլորովին նոր մոտեցումներ, քայլեր ու ծրագրեր, անգամ՝ տերմինալոգիան է փոխված: Այսպես, միջոցառումների փոփոխված ծրագրի 2024-2026 թթ. սյունակներում այլևս գոյություն չունեն «Արցախի իշխանություն», «ԵԱՀԿ Մինսկի խումբ» և այլ տերմինները, գոյություն չունի նաև «Արցախ» անվանումը: Փոխարենը կա միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ (անգամ հայ բառը չի նշվում), ԼՂ-ից տեղահանվածներ և այլն:

Նման դեպքում պետք է Փաշինյանի կառավարությունը հրաժարական տար, լուծարվեր Ազգային ժողովը, այդ խմբակը ներկայացներ նոր նախընտրական ծրագիր, ստանար իշխանություն ձևավորելու մանդատ, ձևավորեր նոր կառավարություն, ներկայացներ նոր ծրագիր, այն հաստատվեր, և նոր իրավունք ստանար ներկայացնելու սեփական քիմքին հաճո՝ նոր շարադրմամբ միջոցառումների ծրագիր:

Այլապես՝ ծիծաղելի է. նախընտրական շրջանում՝ ընտրողներին, այնուհետև ԱԺ-ին ներկայացնել մի ծրագիր, իսկ հետո իրականացնել վաղօրոք պլանավորված հանցավոր գործողություն, այն է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, այն հանձնել թշնամուն և օպերացիայի բարեհաջող ավարտից հետո վերցնել ու կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը հարմարեցնել հետագա հանցավոր նպատակներին ու գործողություններին:

6․ Ալեն Սիմոնյանը, իբրև ԱԺ փոխնախագահ, 2020 թ. մարտի 31–ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունների ժամանակ գլխավորել է ՀՀ ազգային ժողովի դիտորդական առաքելությունը, շրջել տարբեր ընտրատեղամասերով, որոնք ընդգրկել են Արցախի ամբողջ տարածքը, այցելել Արցախի բոլոր շրջաններ և ամփոփիչ ասուլիսին ընտրությունները գնահատել դրական։

7․ Ալեն Սիմոնյանը ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը: ԳՈՐԾՈՂ հանձնաժողով, որը գործելու է տվյալ ԱԺ գումարման ողջ ընթացքում: Այսինքն, հանձնաժողովը լուծարելու համար պետք է լուծարվի նաև ԱԺ-ն, և քանի դեռ Ալեն Սիմոնյանն այս գումարման ԱԺ նախագահն է, նա պարտավոր է իրականացնել իր ստանձնած գործառույթը, այն է՝ գումարել հանձնաժողովի նիստեր:

Անել նման հայտարարություններ, այն է՝ «Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիակ ՀՀ-ում այլևս ոչ ոք չունի», «ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շենքը այլևս չպետք է նման բաներին ծառայի», «Ինձ համար Լեռնային Ղարաբաղի նախագահ եզրույթ գոյություն չունի», զուտ իրավականորեն կարելի է անել մի դեպքում, երբ ՉԵՂԱՐԿՎԱԾ ԼԻՆԵԻՆ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ: Բայց ինչպես նշեցինք, դրանք կան և գործում են:

Ալեն Սիմոնյանը իր հայտարարություններն անելիս հղում է անում Արցախի նախագահի՝ Արցախի լուծարման մասին այդպես էլ անհայտ և Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության պայմաններում ստորագրված հրամանագրին: Փաստենք, որ նույն Արցախի պաշտոնյաները հետագայում հայտարարել են, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, և որ դրա համար հիմք է հանդիսանում Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։ Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

Գործող իրավակարգավորումների և փաստաթղթերի պայմաններում անել նման հայտարարություններ, արդյո՞ք չի նշանակում.

խաբել 2021 թ. ՔՊ-ին ընտրած քաղաքացիներին,
վերազանցել սեփական լիազորուությունները,
դեմ դուրս գալ պետության որդեգրած ուղուն,
կրկնօրինակել թշնամուն:

Հ.գ. Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրք

 

Հոդված 418. Պետական դավաճանություն

1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

 

Վահե Սարգսյան

դիտվել է 1005 անգամ
Լրահոս
«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216 ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն Սիսիանում ներիշխանական գզվռտոց է սկսվել Բագրատ սրբազանի եւ ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը մոտ 2 ժամ է տեւել. ինչ են քննարկել Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցե Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, զբոսանքի գնում ANCA-ն ողջունում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումների մասին Կապիտոլիում Հիլլի լսումները Մարզերի համաչափ զարգացումը կարևոր պայման է բնակիչների տնտեսական աճի և բարեկեցության համար․ Մհեր Մելքոնյան Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը․ Դեն Բաեր Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու Ժամկետային զինծառայողը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար արձակել է կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում․ ՔԿ Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանի ամբարտավանությունը սահմաններ չի ճանաչում Կարդացի սույն թերուսի գրառումը... ԱՄՆ դեսպանը ակնարկու՞մ է, որ պայթեցնելու են գազամուղը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել ՔՊ- ի մեռելոցը կլինի, երբ Նիկոլը պոկվի աթոռից Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am