Այրվող դրոշ 3-րդ դասարանի դասագրքին, տեխնիկական վրիպա՞կ, թե՞ դիտավորություն․ խորհրդանիշներն ապականվում են. MediaHub

MediaHub-ը գրում է.

Դպրոցահասակ ծնողների համար հերթական սկանդալն այս անգամ մայրենիի 3-րդ դասարանի դասագիրքն է, որի դարձերեսին պատկերված ՀՀ դրոշը կրակի մեջ է։ Այս մասին առաջինը բարձրաձայնել է Անի Ազատյանը։ Սոցիալական ցանցում հղում կատարելով Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍ նախարարությանը՝ գրել է․ «Եթե գիրքը տպագրված լիներ մեր թշնամի երկրում, միգուցե կհասկանայինք։ Ի՞նչ է նշանակում դասագրքի կազմին պատկերված հայկական դրոշի այրվելը։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել։ Ունե՞ք արդյոք որեւէ մեկնաբանություն»։

MediaHub-ի հետ զրույցում Անին ասաց, որ պարզաբանման համար հեշտ տարբերակ են մտածել։

«Պատասխանատուները մեկը մյուսի վրա է բարդում՝ թե «տպագրական վրիպակ է»։ Ես պարզապես ուզում եմ իմ երեխաներն ապրեն ու կրթվեն հզոր հայրենիքում, որտեղ աչքի լույսի պես են պահում ու պահպանում պետական խորհրդանիշները։ Ես հասկանում եմ, որ ապսուրդ երկրում ենք ապրում, բայց կան որոշակի չափորոշիչներ, որ պետք է պահպանվեն։ Վատ բանն այդ տարիքի երեխաների մոտ ընդօրինակվում է, արժեհամակարգի խնդիր կա, պետական խորհրդանիշներին պետք է վերաբերվեն ամենայն սրբությամբ»,- նշեց Անի Ազատյանը։

Նախորդ երկուշաբթի գիրքը ստանալուց հետո Անին տանն ուսումնասիրել ու զարմացել է կրակի մեջ այրվող եռագույնի պատկերից։ Որպես մտահոգ ծնող նա «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում գտել է հեղինակին, նրան հարցեր ուղղել, որը, սակայն, չի բավարարել իրեն։

«Վաչագան Սարգսյանը 2 լուսանկար էր տեղադրել, որից առաջինն իր առաջարկած տարբերական է, առանց դրոշի, իսկ 2-րդ տարբերակում դրոշն այրվում է։ Հարց եմ ուղղել Վաչագան Սարգսյանին, որտեղ նա մեղադրել է տպարանին, որ վերջիններս խեղաթյուրել են իրենց առաջարկած տարբերակը։ Հրատարակչությունն էլ իր հերթին է մեկնաբանել է թե՝ «դա տեխնիկական վրիպակ է», որը նույնպես չի բավարարում մեզ։ Անընդունելի է։ Կարելի էր գրքի շապիկը փոխել, հետո տրամադրեին դպրոցականներին։ Ես հասկանում եմ դա մեծ ծախսերի հետ է կապված, բայց անիմաստ ծախսերը կարելի է կրճատել, միայն թե այրվող դրոշը չհայտնվեր գրքի դարձերեսին»,- նշեց մեր զրուցակիցը։

Արդեն մեկ շաբաթ է այս հարցը քննարկվում է սոցիալական մեդիայում, սակայն, որևէ լուծում դեռ չեն գտել։

դիտվել է 553 անգամ
Լրահոս
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Հրաժարականն անխուսափելի է Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի Կոնստանտինոպոլսկոյե բնակավայրը վերցնելու մասին Հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն Սաղաթելյան 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է Քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը. Կամենդատյան Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե 18+․ Հայհոյանքների շքերթ Փաշինյանի՝ քանդելու մասին գրառման տակ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am