ՌԴ-ի նախաձեռնությունը թանկարժեք մետաղների շուկայում կազդի համաշխարհային տնտեսության զարգացման վրա

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Միջազգային փոխհարաբերություններում տեղի ունեցող շատ ուշագրավ, խորքային ու կարևոր իրադարձություններ և զարգացումներ ստվերվում են աշխարհաքաղաքական ներկայիս կիզակետում գտնվող՝ հիմնականում ռազմական գործողությունների և դրանց շուրջ տեղի ունեցող դեպքերի ու իրադարձությունների ամենօրյա դրամատիկ լրահոսով։ Այնինչ, այսօրվա ռազմական, քաղաքական ու դիվանագիտական ակտիվ իրադարձությունների քողի ներքո «գծագրվում է» նաև համաշխարհային տնտեսության ապագան։

Մասնավորապես, միջազգային քաղաքատնտեսական զարգացումներին հետևողների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ոչ վաղ անցյալում կատարված այցերը Աֆրիկա, այդ թվում՝ Եգիպտոս, Կոնգո, Ուգանդա և Եթովպիա։ Պատեհապաշտների մոտ դիվանագիտական ակտիվության նման «ուղղվածությունը» տարակուսանք է առաջացնում, այնինչ՝ մասնագետ-վերլուծաբանները, ըստ էության, վերծանել են նման ակտիվության հիմնական դրդապատճառները, որոնք պայմանավորված են Ռուսաստանի կողմից թանկարժեք մետաղների շուկայի համար նոր միջազգային ստանդարտ՝ «Մոսկովյան համաշխարհային ստանդարտ» (Moscow World Standard - MWS) ստեղծելու մտադրությամբ, որի նպատակը Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիային (London Bullion Market Association - LBMA) այլընտրանք դառնալն է։

MWS-ի գաղափարը, ըստ էության, նոր ստանդարտի հիման վրա թանկարժեք մետաղների միջազգային մասնագիտացված բորսա ստեղծելն է, որի կենտրոնակայանը լինելու է Մոսկվան։ Ծրագրվում է նաև ստեղծել Գների ամրագրման (ֆիքսման) կոմիտե, որին անդամակցելու են ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերը, ինչպես նաև ԵԱՏՄ այն խոշոր բանկերը, որոնք հանդիսանում են թակնարժեք մետաղների շուկայի մասնակիցներ՝ պայմանով, որ դրանք կհամապատասխանեն նոր՝ MWS ստանդարտին։ Նոր կազմակերպությունը նախատեսում է գները ամրագրել մասնակից երկրների ազգային արժույթներով, որոնք այլընտրանք կդառնան դոլարին և ֆունտ ստերլինգին։ Կազմակերպությանն առաջին հերթին անդամակցելու են ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ անդամ երկրները (վերջինիս անդամության ձգտող երկրները), ինչպես նաև Վենեսուելան, Պերուն և աֆրիկյան երկրները, որոնք արդեն անդամակցելու ցանկություն են հայտնել։


Ակնհայտ է, որ Մոսկվայի կողմից նոր կազմակերպություն ստեղծելու հիմնական նպատակը LBMA-ի մենաշնորհը վերացնելն է՝ ինչպես նաև ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների համաշխարհային ֆինանսական համակարգը զարգացնելը: Սա, բնականաբար, հանգեցնելու է թանկարժեք մետաղների արդյունաբերության ազդեցության զգալի տեղաշարժի՝ հավաքական Արևմուտքից դեպի խոշոր հանքավայրեր ունեցող երկրներ:

Հատկանշական է, այժմ աշխարհում տարեկան արդյունահանվում է 3․5-ից 4 հազար տոննա ոսկի։ ԱՄՆ-ի և կոլեկտիվ Արևմուտքի մասնաբաժինը համաշխարհային արդյունահանման մեջ կազմում է շուրջ 22-24 տոկոս։ Մինչդեռ ԵԱՏՄ-ի, ԲՐԻԿՍ-ի և Աֆրիկայի երկրների «կոլեկտիվ» մասնաբաժինը ոսկու համաշխարհային արդյունահանման մեջ, կազմում է շուրջ 57 տոկոս։ Իսկ Վենեսուելաի և Պերուի արդյունահանման ծավալների հետ միասին այս ցուցանիշը կաճի մինչև 62 տոկոս:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի նախաձեռնած նոր կազմակերպության ձևավորումը հավակնում է ոչ միայն էականորեն փոխել ուժերի հավասարակշռությունը թանկարժեք մետաղների համաշխարհային շուկայում, այլև՝ իր նշանակությամբ զգալիորեն ազդելու է համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին»։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Հրաժարականն անխուսափելի է Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի Կոնստանտինոպոլսկոյե բնակավայրը վերցնելու մասին Հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն Սաղաթելյան 13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է Քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը. Կամենդատյան Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե 18+․ Հայհոյանքների շքերթ Փաշինյանի՝ քանդելու մասին գրառման տակ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը Հերթական խոշոր վթարը՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ. 3 տուժածներից մեկին շտապ տեղափոխել են Երեւան Պակիստանում ահաբեկչությունը մի-քանի մարդու մահվան պատճառ է դարձել Ի՞նչ կանեն ռուսները Հայաստանի հետ․ Հրանտ Բագրատյան (video) Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս Նիկոլը տառապում է սթոքհոլմի համախտանիշով, նրան դուր է գալիս ծեծվել և ստորացվել․ Արա Վարդանյան (video) Алиев, как ты можешь других обвинять в терроризме, это ты настоящий террорист! (video) Էդ դերասան Արմեն Սարգսյանին ասեք՝ արի՛ ստեղ. Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Աննա՛, «այ ղռերի կատու», դու գնա դիպլոմ ստացի, հետո «Ողբը» քարոզի․ մանկավարժ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am