Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի գործունեությունն անորոշ ժամանակով կասեցվել է
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Հայկական ժամանակը այս մասին տեղեկացավ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանից: Վերաբացվելու ժամկետների մասին նա դժվարացավ հստակ տեղեկություն տրամադրել: Ասաց, որ դա կախված է այն հանգամանքից, թե իրավապահները տարածքում աշխատելու որքան անհրաժեշտություն կունենան: «Մանուշակ» մանկապարտեզում երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել: 36-ամյա Արգամ Հովիկյանը չորս ժամ պատանդ էր պահել հաստատության սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին՝ պահանջելով նախկին կնոջը: Ի վերջո, ոստիկանների հատուկ գործողության շնորհիվ (որի ընթացքում նաեւ հնչել էին կրակոցներ) հաջողվել էր ազատել երեխային: Արգամ Հովիկյանը վնասել էր ինքն իրեն, նաեւ վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու նրա տատին, որը մանկապարտեզի տնօրենն է:
