2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը միշտ տեղյակ է եղել, թե Արցախի Հանրապետությունում ինչ է կատարվում, իրենն է եղել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին չօգնելու որոշումը, երբ Ադրբեջանը սանձազերծեց ագրեսիա, Արցախի դեմ սկսեց պատերազմ և վերջին ցեղասպանական գործողությունները։ «Փաստինֆո»-ին ասել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա հավաստմամբ՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը երբևէ Նիկոլ Փաշինյանից գաղտնիք չի պահել, նա հաճախ ասել է, որ ցանկացած հարց, գործողություն, գործընթաց՝ Արցախի հետ կապված, քննարկվում է ՀՀ վարչապետի հետ:

Տիկին Հակոբյանի փոխանցմամբ՝ ինքը եւս բազմիցս հորդորել է Արայիկ Հարությունյանին, այդ թվում ԱԺ շենքում, չհեռարձակվող նիստերի ժամանակ, որպեսզի նա որոշումներ կայացնի ինքնուրույն, սակայն Ա. Հարությունյանը մշտապես նշել է, ինչպես իր խոսքերը մեջբերեց Մ. Հակոբյանը, որ որոշումները կայացվում են համատեղ:
«Մի փոքր նրա խոսույթը փոխվեց վերջին ժամանակներում, ճիշտ կլինի, եթե ասեմ, որ երբ ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարկավոր է Արցախի նշաձողը իջեցնել, դրանից հետո արդեն Արայիկ Հարությունյանը փոխեց իր խոսույթը: Որքան օղակը սեղմվում էր Արցախի շուրջ, այնքան նա իր խոսույթը փոխում էր»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

«Ա.Հարությունյանն ասում էր, թե իր խոսակցություններն արդեն Նիկոլ Փաշինայնի հետ լավ ավարտ չէին ունենում, ասում էր, թե Հայաստանի իշխանություններն՝ ի դեմս ՀՀ վարչապետի, ասում են հեռու մնացեք մեզնից, մեզ հետ գործ չունեք, Ձեր հարցերն ինքներդ լուծեք:Մենք այլևս չկանք այդ ամենի մեջ:Սա ես ասում եմ բառացի, ինչը ինքը իր հեռախոսազրույցներից կամ հանդիպումներից հետո մեզ հետ կիսվում էր ԱԺ դահլիճում: Անգամ, երբ այլեւս Արայիկ Հարությունյանը չէր նախագահը, այլ Սամվել Շահրամանյանը, միեւնույն է, Նիկոլ Փաշինյանն տեղյակ էր Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններից։ Նաև 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու ցեղասպանական քայլերի մասին էր տեղյակ ու օգնությունը մերժելու որոշումը ևս իրենն է եղել»,- ասաց արցախցի պատգամավորը։

դիտվել է 1393 անգամ
Լրահոս
Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, զբոսանքի գնում ANCA-ն ողջունում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումների մասին Կապիտոլիում Հիլլի լսումները Մարզերի համաչափ զարգացումը կարևոր պայման է բնակիչների տնտեսական աճի և բարեկեցության համար․ Մհեր Մելքոնյան Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը․ Դեն Բաեր Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու Ժամկետային զինծառայողը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար արձակել է կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում․ ՔԿ Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանի ամբարտավանությունը սահմաններ չի ճանաչում Կարդացի սույն թերուսի գրառումը... ԱՄՆ դեսպանը ակնարկու՞մ է, որ պայթեցնելու են գազամուղը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել ՔՊ- ի մեռելոցը կլինի, երբ Նիկոլը պոկվի աթոռից Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում Բլինկենը զանգահարել է Ալիևին․ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար. BBC Այս քրեական գործը հարուցվել է օպերատիվ տվյալի ու «շուկայում Արտաշի հարևանների լսածի» հիման վրա. Հրայր Թովմասյան Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման «Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ Պաշտպանը հայտարարեց՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով արդարությունը պետք է վերականգնվի Վերին Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am