ՆԳՆ-ն տարածել է ոստիկանության ծառայողի սպանության մեջ կասկածվողի լուսանկարը. նա զինված դիմել է փախուստի
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կրակոցներ արձակած անձը դիմել է փախուստի, այս պահին նրան որոնում են։
«Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Ուշադրություն․ ըստ տեղեկությունների նա զինված է։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,- նման հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ-ն։
Ավելի վաղ՝ նույն աղբյուրը հայտնել էր, որ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։