Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից

2024 թվականի սեպտեմբերի 5-ին Վիլնյուսում կայացել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հայտարարություն՝ Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար միջազգային պատասխանատվության ապահովման մասին։ Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:

Նրա փոխանցմամբ՝ ընդունված համապատասխան հայտարարությամբ վերահաստատվում է Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախագահի, արտգործնախարարի, պաշտպանության նախկին նախարարի, գլխավոր շտաբի պետի և այլոց ձերբակալության մասին և ընդհանրապես բանաձևը վերաբերում է Ուկրաինայում ՌԴ կողմից իրականցվող գործողություններին:

Հայտարարության նախնական տեքստի մեջ, իբրև ստորագրող պետություն, եղել է նաև Հայաստանի անունը՝ ի թիվս շուրջ 40 պետությունների, բայց բանաձևի ընդունումից առաջ ՀՀ-ն, ըստ ամենայնի, հետ է կանչել իր ստորագրությունը, քանի որ այն չկա վերջնական տեքստում։

Կարող եմ հստակ նշել, որ կատարվածը չի վերաբերում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունից ՀՀ-ի ստորագրության հետ կանչին: «Սա ընդամենը Եվրոպայի Խորհրդի արդարադատության նախարարների խորհրդի կողմից ընդունված հայտարարություն է, որը իրավակիրառ ուժ չունի, սա ուղղակի ներքոստորագրյալ պետությունների քաղաքական կամքի բյուրեղացումն է՝ այս խնդրով: ՀՀ ստորագրությունը շարունակում է մնալ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության տակ, սա չի կարող պատճառ դառնալ, որ համարվի կամ մեկնաբանվի այնպես, որ Հայաստանը Հռոմի ստատուտից իր ստորագրությունը հետ է կանչել»,- ասաց Ղուկասյանը:

դիտվել է 810 անգամ
Լրահոս
Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, զբոսանքի գնում ANCA-ն ողջունում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումների մասին Կապիտոլիում Հիլլի լսումները Մարզերի համաչափ զարգացումը կարևոր պայման է բնակիչների տնտեսական աճի և բարեկեցության համար․ Մհեր Մելքոնյան Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը․ Դեն Բաեր Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու Ժամկետային զինծառայողը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար արձակել է կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում․ ՔԿ Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանի ամբարտավանությունը սահմաններ չի ճանաչում Կարդացի սույն թերուսի գրառումը... ԱՄՆ դեսպանը ակնարկու՞մ է, որ պայթեցնելու են գազամուղը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել ՔՊ- ի մեռելոցը կլինի, երբ Նիկոլը պոկվի աթոռից Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում Բլինկենը զանգահարել է Ալիևին․ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար. BBC Այս քրեական գործը հարուցվել է օպերատիվ տվյալի ու «շուկայում Արտաշի հարևանների լսածի» հիման վրա. Հրայր Թովմասյան Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման «Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ Պաշտպանը հայտարարեց՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով արդարությունը պետք է վերականգնվի Վերին Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am