Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացնում է ԵՄ-ի և առանձին խաղացողների աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը. Հակոբ Բադալյան

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սեպտեմբերի 1-ին Politico-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ առաքելությունը ՀՀ-ից դուրս բերելու համար։

Ըստ Politico-ի, Ադրբեջանը հետևողականորեն դեմ է Հայաստանում ԵՄ առաքելությանը, քանի որ դա մեծացնում է հակամարտության վտանգը։

Հաջիևը նաև նշել է, որ Հայաստանի հետ երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ ԵՄ առաքելությանը, հատկապես այն դեպքում, երբ իր ագրեսիայի ժամանակ առաքելությունը որևէ բան չի արել, ի՞նչ խնդիրներ է այն ստեղծում Ադրբեջանի համար։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Ադրբեջանը ԵՄ դիտորդական առաքելության հետ որևէ խնդիր չունի։

«Ըստ իս, դիտորդական առաքելությունը որևէ խնդիր չի ստեղծել Ադրբեջանի համար։ Սրա վառ օրինակը Երասխի գործարանի պատմությունն է։ Երբ մեծ հաշվով այդ քաղաքացիական նշանակության արդյունաբերական գործարանի կառուցումը ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանը թույլ չտվեց։ Իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ թե այնտեղ անվտանգություն ապահովեց, որպեսզի Հայաստանն իր սուվերեն տարածքում կառուցի գործարանը, այլ նույնիսկ բավականին ցինիկ մի հայտարարություն արեց, որ՝ ապահովում են գործարանի անվտանգ տեղափոխումն այլ վայր։ Մինչդեռ, եթե դիտորդական առաքելության նպատակը սահմանային անվտանգության պահպանությունն ու Ադրբեջանին զսպելն էր, մեղմ ասած՝ այդ համեստ հարցում պետք է կարողանային զսպել։

Հասկանում ենք, որ այդ առաքելության ներկայությունն ընդամենը Եվրամիության և առանձին խաղացողների աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունն է, իսկ այդ շահերը ենթադրում են նաև աշխատանք Ադրբեջանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Բադալյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի հետ տարվող աշխատանքի համատեքստում էլ վստահ է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն Ադրբեջանի համար մեծ հաշվով որևէ խնդիր չի ստեղծում։ Հետևաբար, երբ Ադրբեջանն այդ հարցը բարձրաձայնում է Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը ստորագրելուց հետո, ապա կարող է լինել երկու հանգամանք։

«Մի կողմից՝ հնարավոր է, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած՝ սակարկության գին սահմանել ԵՄ-ի հետ։ Այստեղ պետք է նկատի ունենանք մեկ հանգամանք, որ այս շրջափուլում դրված է էական մեկ հարց, որն անմիջական առնչություն չունի Հայաստանի հետ, բայց շատ էական է աշխարհաքաղաքական օրակարգի իմաստով։ Դեկտեմբերի 31-ին լրանում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի Եվրոպա տարանցման պայմանագիրը, և Ուկրաինան հայտարարում է, որ չի երկարաձգելու այդ պայմանագիրը, միևնույն ժամանակ հայտնում պատրաստակամություն այլ երկրի գազ այդ տարածքով ԵՄ տեղափոխելու առնչությամբ։ ԵՄ-ին այդ գազը պետք է, և ԵՄ-ն, մասնավորապես՝ Գերմանիան, փորձում են ապահովել այդ գազի տարանցումը։ Այստեղ քննարկվում է ադրբեջանական գազի տարբերակը։ Հիմա փաստացի ԵՄ-Ուկրաինա-Ռուսաստան և Բաքու քննարկումներն առկա են, միջազգային մամուլը ևս սրա մասին խոսում է։ Այստեղ բոլորովին չպետք է բացառել, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության այդ հարցը բարձրաձայնելով՝ Ադրբեջանն ընդամենն իր համար, այսպես ասած, սակարկության կապիտալ է փորձում կուտակել, քանի որ բանակցություններից մի կողմը լինելու է ԵՄ-ն»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։

Շարունակելով միտքը, Հակոբ Բադալյանը նաև շեշտեց, որ այստեղ առաջանում է հարց՝ արդյո՞ք պայմանավորվածություններ, թեկուզ՝ բանավոր կամ գուցե գրավոր, որը հանրայնացված չէ, եղել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգ ստորագրեն, ապա ԵՄ դիտորդները պետք է դուրս գան հայ-ադրբեջանական սահմանից։ Այսինքն՝ այդ սահմանին այլևս մոնիտորինգ չանեն։

«Հիշենք, որ դիտորդների ներկա լինելու պայմանավորվածությունը եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հանդիպմանը։ Այնտեղ կար ձևակերպում, որ Ադրբեջանն ընդունում է այդ հանգամանքը և կգործակցի դիտորդների հետ այնքանով, որքանով նրանց գործունեությունը կառնչվի իրեն։

Այդ իմաստով հետագայում արդեն խոսվեց ՀՀ-ում դիտորդական առաքելությանը մշտական դիվանագիտական կարգավիճակ տալու մասին, ընթացիկ տարում այդ կարգավիճակը տրվեց։ Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք սա հենց այն հաշվարկով էր, որ, ի վերջո, առաքելությունը դադարեցնելու է սահմանին մոնիտորինգը և պարզապես ներկայություն է ունենալու Հայաստանում, որովհետև եթե մշտական այդ կարգավիճակը չունենային, կստացվեր, որ դիտորդական առաքելությունը պարզապես պետք է հեռանար Հայաստանից։ Բայց հիմա, քանի որ մշտական կարգավիճակ ունի, ապա կարող է մոնիտորինգ չիրականացնել, բայց մշտական կարգավիճակով ինչ-որ առաքելություն իրականացնել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց՝ ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական կարգավիճակ ստանալով՝ ստացավ նաև երկու կարևոր իրավասություն. Նրանց գրագրությունները, գրասենյակներն անձեռնմխելի են Հայաստանի համար, այսինքն՝ Հայաստանը հասանելիություն չի ունենալու նրանց գրագրությանը։ Եվ հաջորդը՝ ԵՄ առաքելությունը կարող է, իրավունք ունի ներգրավվել նաև ԵՄ-ի ոչ անդամ երկրների, և սա արդեն՝ Հայաստանի համաձայնությունից դուրս։

«Այս և բավականին շատ այլ հարցադրումներ են առաջանում՝ կապված նրա հետ, թե ինչու Բաքուն կանոնակարգը ստորագրելուց անմիջապես հետո բարձրաձայնեց այդ հանգամանքը։ Մենք առ այսօր ԵՄ-ից ու պաշտոնական Երևանից հանգամանալից անդրադարձ այս բարձրաձայնմանը չենք տեսել»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը սեպտեմբերի 5-ին Կառավարության նիստում արժանացավ հավանության։

168.am

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, զբոսանքի գնում ANCA-ն ողջունում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումների մասին Կապիտոլիում Հիլլի լսումները Մարզերի համաչափ զարգացումը կարևոր պայման է բնակիչների տնտեսական աճի և բարեկեցության համար․ Մհեր Մելքոնյան Նախ պետք է աջակցել Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը․ Դեն Բաեր Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որոնվում է «Գռզո» մականվամբ անձը Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու Ժամկետային զինծառայողը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար արձակել է կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում․ ՔԿ Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանի ամբարտավանությունը սահմաններ չի ճանաչում Կարդացի սույն թերուսի գրառումը... ԱՄՆ դեսպանը ակնարկու՞մ է, որ պայթեցնելու են գազամուղը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել ՔՊ- ի մեռելոցը կլինի, երբ Նիկոլը պոկվի աթոռից Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է անում Բլինկենը զանգահարել է Ալիևին․ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար. BBC Այս քրեական գործը հարուցվել է օպերատիվ տվյալի ու «շուկայում Արտաշի հարևանների լսածի» հիման վրա. Հրայր Թովմասյան Թուրքիայում «օրենքով գող» հռչակված անձին Ռուսաստանում դատապարտել են 15 տարվա ազատազրկման «Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ Պաշտպանը հայտարարեց՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով արդարությունը պետք է վերականգնվի Վերին Լարսը կգործի ժամանակավոր սահմանափակումներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am