Վարչապետն դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են

Վարչապետն դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 26-27-ին Դիլիջանում տեղի ունեցած դեսպանների երկօրյա աշխատաժողովին մասնակցած դիվանագետներից շատերն արդեն մեկնել են իրենց պաշտոնավարման երկրներ, բայց մեզ շարունակում են մանրամասներ պատմել այդ աշխատաժողովից:

Գրել էինք, որ դեսպանների եւ երկրի ղեկավարության միջեւ երկխոսություն, ըստ էության, չի ստացվել, չնայած ներկա են եղել ե՛ւ վարչապետը, ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ փոխվարչապետները: Վարչապետն ուսուցչի տոնով դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են:

Ոմանք փորձել են կարծիք հայտնել` դիվանագիտական խուճուճ լեզվով իրենց դիտարկումները ձեւակերպելով, սակայն դա չի ընկալվել, եւ ոչ ոք չի խորացել, թե ինչ են մտածում դիվանագետները: Բայց առավել ուշագրավ է, որ որոշ դեսպաններ փորձել են քծնել գործող վարչապետին եւ, իմանալով նրա «առանձնահատկությունները», դա արել են նախկիններին փնովելու միջոցով:

Հատկապես մարդիկ ապշել են 1999 թվականից դեսպան աշխատող Աշոտ Հովակիմյանի խոսքից, ով համարյա ներկայացրել է, որ իրենք փրկվել են 2018 թվականին եւ երջանիկ են, որ նման իշխանություն է կառավարում Հայաստանում: Իսկ Հովակիմյանը 25 տարի դեսպան է աշխատել եվրոպական երկրներում, 2011-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն է եղել եւ 2019-ի փետրվարին գործուղվել է Չեխիա:

2011-ին նա ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշ մեդալով` «դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար», իսկ 2016-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am