Պետեկամուտների փոխնախագահ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է,որ հաջորդ տարի հանրային տրանսպորտը չի թանկանա, անկախ այն հանգամանքից, թե ինչ կկատարվի գազի գնի հետ:
Նա հիշեցրեց, որ նախկինում սեղմված գազի 1խմ-ը Հայաստանում վաճառվում էր 200 դրամով, հիմա՝ 170-180-ով, բայց տրանսպորտի սակագինը մնացել է անփոփոխ:
«Այսինքն, մենք հիմա ունենք 20-30 դրամի խնայողություն, հետևաբար նույն չափով թանկացումը հիմք չի տալիս ենթադրելու, որ դա կբերի հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման»,- պատասխանելով պատգամավորների հարցերին` ասաց Միրումյանը:
Նշենք, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ավելի վաղ հայտնել էր, որ 2018 թվականին Հայաստան մատակարարվող գազի գինը չի փոխվի և կպահպանվի հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարի մակարդակում։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը