Telegram-ը պատրաստ է լքել Ֆրանսիան. Դուրով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովy ձերբակալությունից հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ Փարիզ ժամանելուց հետո 4 օր շարունակ հարցաքննվել է ոստիկանությունում։

Նա ֆրանսիական իշխանությունների պնդումներն անվանել է «ապշեցուցիչ» և ասել, որ Telegram-ը համապատասխանում է օրենքներին, և մեսենջերն ունի ներկայացուցիչ ԵՄ-ում, ով պատասխանում է հարցումներին։

Փարիզը նաև Դուրովի հետ անձամբ կապ հաստատելու բազմաթիվ ուղիներ ունի, և նա մեկ անգամ չէ, որ այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանսիայի հյուպատոսություն։ «Որոշ ժամանակ առաջ, երբ նրանք ինձ խնդրեցին, ես անձամբ օգնեցի նրանց Telegram-ով թեժ գիծ ստեղծել՝ Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու համար»,- գրում է Դուրովը։

Նրա խոսքով, եթե երկիրը դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա ձևավորված պրակտիկան ծառայության դեմ հայց ներկայացնելն է, այլ ոչ թե գլխավոր տնօրենին մեղադրել երրորդ անձանց կողմից կատարված հանցագործությունների մեջ։

«Երբեմն մենք չենք կարող համաձայնել երկրի կարգավորիչի հետ գաղտնիության և անվտանգության միջև ճիշտ հավասարակշռության վերաբերյալ: Նման դեպքերում մենք պատրաստ ենք հեռանալ այս երկրից։ Մենք դա արել ենք բազմիցս: Երբ Ռուսաստանը պահանջեց մեզնից հանձնել «գաղտնագրման բանալիներ»՝ հսկողությունը հնարավոր դարձնելու համար, մենք մերժեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում: Երբ Իրանը մեզանից պահանջեց փակել խաղաղ ցուցարարների ալիքները, մենք մերժեցինք, և Իրանում արգելվեց Telegram-ը»,- օրինակներ է բերել Դուրովը։

Նա հավելել է, որ Telegram-ը պատրաստ է հեռանալ շուկաներից, որոնք անհամատեղելի են իր սկզբունքներին։ «Մենք դա փողի համար չենք անում»,- վստահեցնում է Դուրովը։

Նա նաև հայտարարել է, որ որոշ լրատվամիջոցներում այն պնդումները, թե Telegram-ը մի տեսակ անարխիկ դրախտ է, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը․

«Մենք ամեն օր հեռացնում ենք միլիոնավոր վնասակար հաղորդագրություններ և ալիքներ: Մենք հրապարակում ենք թափանցիկության ամենօրյա հաշվետվություններ: Մենք ունենք ուղիղ թեժ գծեր ՀԿ-ների հետ' մոդերացիայի հրատապ հարցումները ավելի արագ կարգավորելու համար: Այնուամենայնիվ, մենք լսում ենք կարծիքներ, որ ասում են՝ դա բավարար չէ: Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճը հեշտացրել է հանցագործների կողմից մեր հարթակի չարաշահումը։ Ահա թե ինչու ես ինքս ինձ նպատակ եմ դրել զգալիորեն բարելավել իրավիճակը այս առումով: Մենք արդեն սկսել ենք այս գործընթացը ընկերության ներսում, և ես շատ շուտով ձեզ հետ կկիսվեմ մեր առաջընթացի մանրամասներով», - հավելել է Telegram-ի հիմնադիրը։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am