Կրծքավանդակից ստոծանին ծակել, մտել է որովայնի խոռոչը. մանկապարտեզում երեխային պատանդառած տղամարդը վիրահատվել է (Տեսանյութ)
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառած տղամարդը՝ Արգամ Հովիկյանն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հետվիրահատական բուժում է ստանում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հակոբ Այվազյանը։ «Կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վիրավորում է ստացել, ստոծանին վնասված է, ներքին արյունահոսություն է ունեցել», -ասաց բաժանմունքի վարիչը։ Բժիշկը նշեց, որ տղամարդը բարդ, կոմբինացված վնասվածք է համարվում, կրծքավանդակի ստոծանին ծակել, մտել է որովայնի խոռոչը։
