«Խափանման միջոցն անցյալ տարվա սեպտեմբերին հանվել է, բայց մինչեւ հիմա փաստացի իմ ելքի վրա արգելք կա»․ Բագրատ Եսայան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն այսօր չի կարողացել երկրից դուրս գալ, օդանավակայանում նրան ասել են, որ պատճառը խափանման միջոցն է: Մինչդեռ այս տարվա ապրիլին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ իր եւ այլոց նկատմամբ կայացրել էր արդարացման դատական ակտ։

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Բագրատ Եսայանը հետեւյալը նշեց. «Մեկ տարի առաջ սեպտեմբերին վճիռ է կայացվել կարճելու գործով, որը մենք բողոքարկել էինք, ապրիլին վճռի մեջ գրվեց, որ խափանման միջոցը վերացվում է: Վերաքննիչը գործը քննության ընդունեց եւ մեզ արդարացրեց: Բայց ապրիլ ամսից մինչեւ հիմա այդ գործը չի հասել առաջին ատյան, որպեսզի խափանման միջոցը հանեն:

Այսինքն` անցյալ տարի սեպտեմբերին գործը կարճվել է առաջին ատյանի դատարանի կողմից, Վերաքննիչում մեր բողոքի հիման վրա արդարացվել ենք, խափանման միջոցն անցյալ տարվա սեպտեմբերին հանվել է, բայց մինչեւ հիմա փաստացի իմ ելքի վրա արգելք կա: Ես պետք է գնայի հանգստանալու, սակայն օդանավակայանում մարդիկ ասել են, որ խափանման միջոցի խնդիր կա»,-ասաց Բագրատ Եսայանը:

«Հայտնի վանկարկման հարցով մենք արդարացվեցինք, փաստորեն 3 ու կես տարի է անցել, վաղեմության ժամկետներն անցել են, արդարացման որոշում կա, բայց երեք ու կես տարի է, չենք կարողանում երկրից դուրս գալ՝ դատական համակարգի գործավարական բարդակի պատճառով, սա Կարեն Անդրեասյանի հիմնարկի բարդակն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ իր տպավորությամբ սա միայն անփութության արդյո՞ւնք է , թե նաեւ միտում է տեսնում: «Ես կարծում եմ՝ ընդհանուր բարդակը կա, բայց վստահ եմ, որ մեր գործերով նաեւ հատուկ միտում կա»,-ասաց Բագրատ Եսայանը:

Ինչ վերաբերվում է հայտնի գործին, հիշեցնենք, որ 10 հոգու մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Խոսքը, մասնավորաբար, վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բ…ի տղա Նիկոլ» բացականչելուն: Բագրատ Եսայանն ասել էր, որ չի վանկարկել այդ արտահայտությունը, բայց դա չի նշանակում, որ համաձայն չէ դրա հետ:

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Կանոնադրությունը նոր ուղիներ է նշում երկկողմ համագործակցության համար. Միլլերը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Փաշինյանը տանում է ոչնչացման, վաղը Ալիևը կմտնի Հյուսիսային պողոտա․ հարցում (video) Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Նիկո՛լ, քո կառավարումից քո զզվելը չի՞ գալիս (video) Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր Վանեցյան Աշխարհը կիսում են․ մենք ուր ենք լինելու, սա է խնդիրը․ Հրանտ Բագրատյան (video) ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան Հայ ժողովո՛ւրդ, Նիկոլը ձեզ «one way ticket» է առաջարկում (video) Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակ Դուք չեք ասում ես կասեմ՝ ով է Աննա Հակոբյանը․ Հրանտ Բագրատյան (video) Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Արման Բաբաջանյանին լսող անասուննե՛ր, դե լսեք հիմա թալանի մասին (video) Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը #ՈՒՂԻՂ․ Ինչ նոր բլեֆ է Արևմուտքը պատրաստել Հայաստանի համար․ Դավիթ Ջամալյան (video) Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Նիկո՛լ, քեզ ու քո թալանչիներին գետնի տակից էլ կգտնենք ու կդատենք (video) ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Ծեծկռտուք է տեղի ունեցել Ջրվեժում՝ քարերով, ռետինե ու փայտե մահակներով. վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am