Ով և ինչպես է ճնշում տնտեսվարողին

«Մենք խնդիր ունենք տնտեսվարողների շահերը պաշտպանելու :Հարկային տեսուչները, ստուգելով տնտեսվարողին, գրում են համապատասխան ստուգման ակտ։ Տնտեսվարողը դիմում է դատարան, բայց հարկային ծառայությունը, չսպասելով արդյունքներին, քննչական կոմիտեին է դիմում և լրացուցիչ ճնշում է գործադրում տնտեսվարողի նկատմամբ։ Տնտեսվարողին 27 կողմից ճնշման են ենթարկում», -  ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախնական տարբերակի քննարկման ժամանակ ՊԵԿ փոխնախագահին հարց ուղղելիս իր մտահոգությունը հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Եթե 2018-ին նախատեսվում է 0,2 տոկոսային կետով ավելացնել ներդրումները, ապա չպետք է ներդրողների վրա ևս ճնշումներ գործադրել,ասաց նա: «Տնտեսվարող սուբյեկտները ճնշումների չեն ենթարկվում։ Ձեր կողմից ներկայացված բառերով չէի բնութագրի մեր կողմից իրականացված վարչարարությունը։ Եթե խախտումը գերազանցում է 4 մլն դրամը, ապա հարուցվում է քրեական վարույթ, բայց դա չի չի նշանակում, որ քրեական վարույթը շարունակվում է, որովհետև քանի դեռ ակտը անբողոքարկելի չի դարձել, գործը կասեցված է մնում, մինչև համապատասխան որոշում կայացվելը։ Թե ինչ ճնումների մասին եք խոսում, ինձ համար անհասկանալի է», - նշեց Վախթանգ Միրումյանը: Պատգամավորը չհամաձայնեց ՊԵԿ փոխնախագահի դիտարկման հետ՝ նշելով, որ բազմաթիվ տնտեսվարողներ հենց այսօր էլ բողոքում են, որ ստուգման ակտում միտումնավորություն կա 4 մլնից ավելի գրելու. «Սա արվում է, որ քննչական մարմիններին ներգրավեք, որպեսզի տնտեսվարողը ընդունի ակտերը։ Առաջարկում եք ձեր ասած ձևով դատական պրոցեսն ավարտել»։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am