Տարին բարեբեր է եղել Ռուստամ Բադասյանի համար, իսկ հարսանիքի հյուրերը՝ առատաձեռն. 168.am

168.am-ը գրում է. Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին փաստաբանական ծառայություններ մատուցող Ռուստամ Բադասյանը սեփական թիմի՝ իշխանական աթոռներին ամրապնդումից հետո արագորեն լծվեց իր քաղաքական կենսագրությունը կառուցելու գործին․ նա նախ ստանձնեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալի պաշտոնը, ապա՝ Արդարադատության նախարարի, իսկ 2021 թվականի օգոստոսից՝ ՊԵԿ նախագահի։
Այս ընթացքում, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2024 թվականի հայտարարագրի, ՊԵԿ նախագահը հասցրել է գնել 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքում բնակարան, որը գնել է 2020 թվականի նոյեմբերին և տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։

ՊԵԿ նախագահի հայտարարագրած դրամական միջոցները

Ռուստամ Բադասյանի բանկային հաշվի մնացորդները հաշվետու տարում՝ 2023 թվականի տարեսկզբին, կազմել են 2 միլիոն 747 267 դրամ և 47 եվրո, իսկ տարեվերջին՝ 259 դոլար, 35 եվրո և 1 միլիոն 431 917 դրամ։ Նա նաև հայտարարագրել է մինչև 30 հազար դրամ էլեկտրոնային հաշիվներ:

Տարին բարեբեր է եղել Ռուստամ Բադասյանի համար, իսկ հյուրերը՝ առատաձեռն

Պաշտոնյայի հաշվետու տարվա՝ 35 միլիոն 071 731 դրամ եկամուտները գոյացել են ՊԵԿ-ից ստացած 23 միլիոն 377 108 դրամ աշխատավարձից և 4 միլիոն 901 229 դրամ այլ եկամուտներից։
Եկամուտների մյուս բաժինը՝ 950 եվրոն, 5300 դոլարը և 4 միլիոն 340 000 դրամը, ապահովել են հարսանիքի հյուրերը՝ նվերների տեսքով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլն ավետել էր, որ ՊԵԿ նախագահը 2023 թվականին նորից է ամուսնացել։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ
ՊԵԿ նախագահը հայտարարագրում նշել է՝ 35 միլիոն 226 254 դրամ վարկի մայր գումարի մնացորդի չափի մասին․ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։ Ի դեպ, տարվա ընթացքում Ռուստամ Բադասյանը վարկի մարմանն է ուղղել 6 միլիոն 468 064 դրամ։

Հաշվետու տարում 5 միլիոն 314 381 դրամ էլ կազմել է պաշտոնյայի՝ հանգստին ուղղված ծախսը, իսկ ևս 4 միլիոն 600 000 դրամ միանվագ ծախսի բովանդակությունը չի մատնանշվել։

Ռուստամ Բադասյանը 2024 թվականին ներկայացրած հայտարարագրում վերահաստատել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն իր անդամությունը։

Պաշտոնյայի կինը՝ Կարինե Լալաֆարյանը, հայտարարագրել է տպավորիչ միջոցներ

Ռուստամ Բադասյանի տիկնոջ հայտարարագրում նշվում է 2019 թվականին ձեռք բերված «Մազդա» մակնիշի մեքենայի, ինչպես նաև՝ 2021 թվականից բրիտանական ֆոնդերից մեկում արված ներդրման մասին, որի արժեքը տարեսկզբին կազմել է 9 012.17, իսկ տարեվերջին՝ 17 079.87 ֆունտ ստեռլինգ։ Նա նաև հայտարարագրել է շուրջ 12 հազար դոլարի չափով բանկային ավանդներ:

Կարինե Լալաֆարյանի դրամական միջոցները․ պաշտոնյայի տիկնոջ բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝ 600 եվրո, 141 900.86 դրամ, 18,029.06 դոլար, 5 միլիոն 114 881.61 դրամ, տարեվերջին՝ 600 եվրո, 44,145.27 դրամ, 18,029.06 դոլար և 5,340,917.51 դրամ։ ՊԵԿ նախագահի կնոջ հաշվետու տարվա՝ 18 միլիոն 839 611 դրամ եկամուտներն էլ գոյացել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ստացած աշխատավարձից։

դիտվել է 954 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am