ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և նրա տիկնոջ հայտարարագրերն ու նրանց հարսանիքի առատաձեռն հյուրերը. 168.am

Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանին փաստաբանական ծառայություններ մատուցող Ռուստամ Բադասյանը սեփական թիմի՝ իշխանական աթոռներին ամրապնդումից հետո արագորեն լծվեց իր քաղաքական կենսագրությունը կառուցելու գործին․ նա նախ ստանձնեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալի պաշտոնը, ապա՝ Արդարադատության նախարարի, իսկ 2021 թվականի օգոստոսից՝ ՊԵԿ նախագահի։
Այս ընթացքում, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր 2024 թվականի հայտարարագրի, ՊԵԿ նախագահը հասցրել է գնել 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքում բնակարան, որը գնել է 2020 թվականի նոյեմբերին և տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։

ՊԵԿ նախագահի հայտարարագրած դրամական միջոցները

Ռուստամ Բադասյանի բանկային հաշվի մնացորդները հաշվետու տարում՝ 2023 թվականի տարեսկզբին, կազմել են 2 միլիոն 747 267 դրամ և 47 եվրո, իսկ տարեվերջին՝ 259 դոլար, 35 եվրո և 1 միլիոն 431 917 դրամ։ Նա նաև հայտարարագրել է մինչև 30 հազար դրամ էլեկտրոնային հաշիվներ։

Տարին բարեբեր է եղել Ռուստամ Բադասյանի համար, իսկ հյուրերը՝ առատաձեռն

Պաշտոնյայի հաշվետու տարվա՝ 35 միլիոն 071 731 դրամ եկամուտները գոյացել են ՊԵԿ-ից ստացած 23 միլիոն 377 108 դրամ աշխատավարձից և 4 միլիոն 901 229 դրամ այլ եկամուտներից։

Եկամուտների մյուս բաժինը՝ 950 եվրոն, 5300 դոլարը և 4 միլիոն 340 000 դրամը, ապահովել են հարսանիքի հյուրերը՝ նվերների տեսքով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլն ավետել էր, որ ՊԵԿ նախագահը 2023 թվականին նորից է ամուսնացել։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ
ՊԵԿ նախագահը հայտարարագրում նշել է՝ 35 միլիոն 226 254 դրամ վարկի մայր գումարի մնացորդի չափի մասին․ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։ Ի դեպ, տարվա ընթացքում Ռուստամ Բադասյանը վարկի մարմանն է ուղղել 6 միլիոն 468 064 դրամ։

Հաշվետու տարում 5 միլիոն 314 381 դրամ էլ կազմել է պաշտոնյայի՝ հանգստին ուղղված ծախսը, իսկ ևս 4 միլիոն 600 000 դրամ միանվագ ծախսի բովանդակությունը չի մատնանշվել։

Ռուստամ Բադասյանը 2024 թվականին ներկայացրած հայտարարագրում վերահաստատել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն իր անդամությունը։

Պաշտոնյայի կինը՝ Կարինե Լալաֆարյանը, հայտարարագրել է տպավորիչ միջոցներ

Ռուստամ Բադասյանի տիկնոջ հայտարարագրում նշվում է 2019 թվականին ձեռք բերված «Մազդա» մակնիշի մեքենայի, ինչպես նաև՝ 2021 թվականից բրիտանական ֆոնդերից մեկում արված ներդրման մասին, որի արժեքը տարեսկզբին կազմել է 9 012.17, իսկ տարեվերջին՝ 17 079.87 ֆունտ ստեռլինգ։ Նա նաև հայտարարագրել է շուրջ 12 հազար դոլարի չափով բանկային ավանդներ:

Կարինե Լալաֆարյանի դրամական միջոցները․ պաշտոնյայի տիկնոջ բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝ 600 եվրո, 141 900.86 դրամ, 18,029.06 դոլար, 5 միլիոն 114 881.61 դրամ, տարեվերջին՝ 600 եվրո, 44,145.27 դրամ, 18,029.06 դոլար և 5,340,917.51 դրամ։ ՊԵԿ նախագահի կնոջ հաշվետու տարվա՝ 18 միլիոն 839 611 դրամ եկամուտներն էլ գոյացել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ստացած աշխատավարձից։

168.am

դիտվել է 1029 անգամ
Լրահոս
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am