ԵՊՀ նոր նվաճումը․ ՔՊ-ական ռեկտորը 7-10 հազար դոլարանոց ժամացույց ունի. Oragir.news

Oragir.news-ը գրել է.

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում նշվում է Գիտելիքի և դպրության տոնը, մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Ընդունված է, որ այս օրը պետական պաշտոնյաները, քաղաքական ու հանրային գործիչները ուղերձներ են հղում՝ աշակերտներին, ուսուցիչներին, ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ։

Նախօրեին իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ էր հղել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որում ընդգծել էր՝ հաջողությունը միայն նպատակներին հասնելը չէ։


«Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Այսօր թեև ոչ աշխատանքային է, սակայն խորհրդանշորեն ազդարարում է նոր ուսումնական տարվա մեկնարկը, և մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին կլինի այն։ Ես վստահ եմ, որ մենք՝ համալսարանականներս, կձգտենք առավելագույնի՝ ձևավորելու ստեղծագործ միջավայր և արձանագրելու առաջընթաց բոլոր ոլորտներում։

Այսօր իմ խորհուրդն ու մաղթանքը մեկն է. հիշե՛ք, որ հաջողությունը միայն նպատակակետին հասնելը չէ։ Դա այն փորձառությունների ամբողջությունն է, որոնք ունենալու եք այդ ճանապարհին։ Նոր գիտելիք, մարտահրավեր, ընկերություն, յուրաքանչյուր դաս ու զրույց, բացահայտումների յուրաքանչյուր բերկրանք՝ սրանք այն կարևոր թելերն են, որոնցով հյուսվելու է նոր ուսումնական տարվա պատմությունը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Բարի գալուստ ԵՊՀ»,- նշել էր ԵՊՀ ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Գրառմանը կից ԵՊՀ ռեկտորը հրապարակել էր նաև իր լուսանկարը, որտեղ նա կրում էր թանկարժեք ժամացույց։ Oragir.News-ը պարզեց, որ Հովհաննես Հովհաննիսյանի ձեռքին Chopard – Mille Miglia Gran Turismo XL տեսակի ժամացույց է, որի շուկայական արժեքը տատանվում է 7-10 հազար դոլարի սահմաններում․ մասնավորապես Timepiecetrader.com կայքում այս ժամացույցն արժե 7090 ամերիկյան դոլար, որն այս պահին 27%-ով զեղչվել է և դարձել 5175 դոլար, իսկ որոշ այլ կայքերում նրա արժեքը հասնում է մինչև 10․000 դոլարի։

Հովհաննես Հովհաննիսյանի կրած թանկարժեք ժամացույցը վկայում է, որ ԵՊՀ ներկայիս ռեկտորն իր ՔՊ-ական նախկին ու ներկա գործընկերների նման 2018 թվականից հետո շեշտակի բարելավել է իր նյութական վիճակը և այժմ կարողանում է 7-10 հազար դոլար արժեքով ժամացույց կրել։

Ենթադրում ենք, որ Հովհաննիսյանն այս ժամացույցը գնել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ստանձնելուց հետո [Հովհաննես Հովհաննիսյանը ռեկտոր է ընտրվել 2021-ի դեկտեմբերի 17-ին, իսկ նախքան դա նա եղել է ԱԺ պատգամավոր], քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա վերջին՝ 2021 թվականի տարեկան գույքի և եկամուտների հայտարարագրում այս ժամացույցը ներկայացված չէ։

Հատկանշական է, որ ԵՊՀ-ի պաշտոնական կայքում ռեկտորի ուղերձը հրապարակվել էր մեկ այլ լուսանկարով, որտեղ վերջինիս թանկարժեք ժամացույց ընդգծված չէր։ Ենթադրում ենք, որ ֆեյսբուքյան գրառումը կատարելուց հետո Հովհաննիսյանի մերձավորները նրան հուշել են, որ բուհում տարեցտարի ուսման վարձերի բարձրացման ֆոնին նման թանկարժեք ժամացույցով լուսանկարի հրապարակումը կարող է համալսարանականների շրջանում դժգոհություններ առաջացնել, ուստի ուստի վերջինս հանձնարարել է բուհի պաշտոնական կայքում իր ուղերձը մեկ այլ լուսանկարով հրապարակել։

Oragir.News-ը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին ջերմորեն շնորհավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկի, ինչպես նաև թանկարժեք ժամացույց գնելու կապակցությամբ, մաղթում, որպեսզի վերջինս ջանք ու եռանդ չխնայի՝ մայր բուհը գերժամանակակից տեխնիկայով ու լաբորատորիաներով համալրելու, ուսման որակն էականորեն բարելավելու նպատակով։ Լավատեսորեն ակնկալում ենք, որ այս ուսումնական տարվա ընթացքում կամ առնվազն մինչև 2030 թվականը՝ Ակադեմիական քաղաքի հիմնադրումը, ԵՊՀ-ն վերջապես կընդգրկվի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում, քանզի կարծում ենք, որ Հովհաննես Հովհաննիսյանն իր 7-10 հազար դոլարանոց ժամացույցով արդեն համալրել է ամենաթանկարժեք ժամացույցներ կրող 500 ռեկտորների ցանկում։

 

 

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am