Ջիգարխանյանի կինը հեռացել է Ռուսաստանից
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, լքել է Ռուսաստանը։ Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», նա Թբիլիսի է ուղևորվել իր մայրիկի հետ։ ԶԼՄ-ները հայտնում են այն մասին, որ ժողովրդական արտիստի թատրոնի կաբինետում թաքնված տեսախցիկ է հայտնաբերվել։ Որոշ տվյալներով՝ այն կարող էր տեղադրել Վիտալինան։ Ոստիկանության աշխատողներն արդեն հետաքննում են Ջիգարխանյանի անձնագրի գողությունը։
