Կատալոնիայի նախկին նախագահը փախել է Բելգիա
Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը լքել է Իսպանիան և այժմ գտնվում էԲելգիայում։ Այս մասին հայտնում է տեղի El Periodico թերթը՝ հղում անելով Իսպանիայի կառավարության իր աղբյուրներին։ Նրանք նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ Իսպանիայի գլխավոր դատախազությունն Իսպանիայի Ազգային և Գերագույն դատարաններ է ներկայացրել 2 հայց ընդդեմ Պուչդեմոնի, կառավարության ներկայացուցիչների ու պատգամավորների՝ խռովության, ապստամբության և պետական միջոցների մսխման մեղադրանքով։ Իսպանիայի օրենսդրությամբ՝ Պուչդեմոնին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։
