Մանկապարտեզում պատանդներ վերցրած տղամարդը կտրել է դաստիարակչուհու վիզը
Արդեն 3 ժամից ավելի է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիր քաղաքում։ Բանն այն է, որ մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և մի երեխայի։Դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ պատանդ վերցրած տղամարդը մանկապարտեզի դաստիարակչուհիներից մեկի ամուսինն է, իսկ այդ դաստիարակչուհին մանկապարտեզի տնօրենի թոռնուհին է։Տղամարդը գնացել է մանկապարտեզ կնոջ հետ հաշիվներ մաքրելու, քանի որ կինը որոշել է ամուսնալուծվել։ Արմավիր քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ տղամարդը կտրել է իր կնոջ վիզը եւ այնտեղ գտնվող դայակի ականջն է վնասել։ Պատանդ վերցվածը տղա երեխա է, 3 տարեկան:
